Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/203

Այս էջը սրբագրված է

յերբեմն նա շաւո մտերիմ եր լինում և վարվում եր այնքան ընտանեբար, վորպես մարդիկ վարվում են մի հայտնի տներում, վորոնց թշվառ բնակիչներին փողոցում պատահելիս ամաչում են գլուխ տալ...


Պետք եր մի խոստմունքով կաշառել դրացի Ոհոյին, նա այստեղ այս գիշեր տանտիրոջ պաշտոն եր կատարում։ Յեվ միամիտ գյուղացին բոլորովին հավատալով նրան, հայտնեց իր շնորհակալությունը, ասելով. — Աստված քեզ յերկար կյանք տա, աղա, աստված ձեր ձեռքը մեր գլխից անպակաս անե։


Ընթրիքի ժամանակ եր։ Հալտնվեցավ Վառվառեն, լվացվելու պարագայքը ձեոքին բռնած և շնորհալի կերպով դրեց եֆենդու առջև, նա սկսեց լվանալ իր ձեռքերը։ Հետո տարածեց նա սեղանի սփռոցը, հաց դրեց և կերակուրները, վորքան վոր պատրաստված եյին, բոլորը միանգամից շարեց սեղանի վրա, իրանց պատշաճավոր տեղերում։Այդ բոլոր սպասավորությունների ժամանակ յերևում եր անմեղ աղջկա անհամարձակությունը, խառն յերկչոտոսթյան և ամոթխածության հետ, վոր զարգացել եյին նրա մեջ փակված կյանքի և ոտար տղամարդերի հասարակության հետ հաղորդակցություն չունենալուց։


— Զավակս, հարցրեց եֆենդին մանկահասակ աղջկանից, — քո անունը ի՞նչ ե:


Նա կարմրեց, շփոթվեցավ և սկսեց այս կողմը և այն կողմը նայել, վոր մեկը իր փոխարեն պատասխանե։ Դրացի Ոհոն ասաց, թե անունը Վառվառե յե։


— Ի՞նչ գեղեցիկ անուն ե, ճշմարիտ, շատ գեղեցիկ անուն ե, կրկնեց եֆենդին հիացմունքով,-յես ել մի քույր ունեմ, այսպես ե կոչվում։


Այժմ Վառվառեյի սառն դեմքի վրա փայլեց ժպիտի նման մի բան, յերևի նա ուրախացավ, վոր ինքը այնպիսի մեծ մարդու քրոջ անունն եր կրում, թեև եֆենդին ամենևին քույր չուներ, բայց պետք եր Վառվառեյին ևս մի բանով ուրախացնել։


Սեղանի վրա ուտում եյին եֆենդին և Ոհոն միայն։ Կնիկները այս կողմերում տղամարդերի հետ սեղանակից չեն լինում։


— «Անջուր ջրաղացը ալյուր նկատեց եֆենդին։

Դրանով նա հասկացրեց, թե պետք եր մի բան խմել և հրամայեց գզիրին, վոր գնա, արաղ բերե։ Դրացի Ոհոն ներողություն խնդրեց, վոր այդ մասին չեն մտածել, և տանտիկինը, վոր չեր խոսում, մի կերպով հասկացրեց, թե ինքը շուտով բերել կտա արաղը։