Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/206

Այս էջը սրբագրված է

- Շաբա՛շ, շաբաշ[1], գոռում եյին յերաժիշտները, ավելի թունդ կերպով ածելով։


Յեվ եֆենդին գնում եր մի֊մի արծաթի դրամ պարողների ափի մեջ, նրանք տալիս եյին յերաժիշտներին։


Պարը, վորպես սովորաբար լինում ե, սկսվեցավ փոքրիկ աղջիկներից

և հետզհետե հանդիսացան ավելի հասակավորները։ Առաջին զույգը 

հոգնելուց հետո իրանց ձեռքի թաշկինակները ձգեցին ուրիշ յերկու աղջկա վրա. այդ նշան եր, վոր այժմ նրանք պետք ե պարեյին։ Այսպես հերթը հետզհետե փոխվում եր, և ամեն անգամ մեջ եյին մտնում մի զույգ պարողներ։ Եֆենդին առատությամբ լցնում եր նրանց բուռը արծաթի «շաբաթներով», և յերաժիշտները յեռանդով ածում եյին։


Հերթը հասավ Վառվառեյին։ Գեղեցիկ աղջիկը գերազանցեց բոլորից իր շնորհալի պարով. նրա ամեն մեկ շարժումների մեջ նշմարվում եր գրացիա և կախարդիչ հրապուրանք։


— Մեր յերկրում, խոսեց եֆենդին, հայերի մեջ մի լավ սովորություն կա, յերբ աղջիկը իր պարը վերջացնում ե, մոտենում ե տան պատվավոր հյուրին, չոքում ե նրա առջև, գլուխը դնում ե նրա ծնկի վրա, և այնքան ժամանակ չե բարձրացնում, մինչև նրանից մի լավ ընծա չե ստանում[2]։


—Այդ շատ լավ սովորություն ե, ձայն տվեցին յերաժիշտներըն, — պետք ե այստեղ ել մտցնել այդ սովորությունը։


— Վառվառե, դու պիտի լինես առաջին որինակը, ասաց նրան եֆենդին ,—դե՛, մոտեցիր, զավակս։


Վառվառեն ամոթխածությունից բոլորովին շփոթվեցավ և անշարժ մնաց իր տեղում։ Նա ավելի բարվոք եր համարում, վոր գետինը պատռվե և իրան կուլ տա, քան թե գլուխը մի ոտար մարդու գրկում դնե։ Բայց ամեն կողմից նրան բոթեցին, քաշքշեցին ասելով, «աղջի,գնա, մի ամաչիր, քեզ բան կտա»—և վերջապես նրան տարան եֆենդու մոտ և նա ստիպվեցավ իր գեղեցիկ գլուխը դնել եֆենդու ծնկների վրա։ Եֆենդին փայփայեց Վառվառեյի սիրուն գիսակները և դրեց նրա ափի մեջ յերկու վոսկի։


Մինչև եֆենդին այսպիսի քեֆերով եր զբաղված, ներս մտավ

  1. Շաբաթ նշանակում ե այն արծաթը, վոր ստանում են պարողները հանդիսականներիդ և հետո տալիս են յերաժիշտներին։
  2. Հայաստանում վոչ մի տեղ չկա այսպիսի սովորություն. միայն ասիական բոշաների տղաները և կնիկները պարելու ժամանակ գործ են անում այս տեսակ հրապուրիչ ձևեր հանդիսականներից փող ստանալու համար: