մարդը չեր գործում, չեր աշխատում և չեր արդյունաբերում, այլ ապրում եր պտուղներով, կերակրվում եր աստուծո ճոխ սեղանից, վոր սփռել եր նրա առջև հրաշալի բնությունր:
Դա մի ուրիշ դրախտ եր, մի դրախտ, վոր մարդն ե ստեղծում
իր համար իր աշխատություններով և իր արդար վաստակով:
Ուր անմեղության տեղ տիրում եր խելացի գիտակցությունը, իսկ
անհոգ, պարզ նահապետական կյանքի տեղ՝ զարդարած քաղաքակրթությունը։
Այժմ, կարծես, կատարվել եր այն ճակատագրական խոսքերի
իմաստը, վոր ասաց արարիչը նախաստեղծ մարդուն «քո ճակատի
քրտինքով պետք ե վաստակես քո հացը»։ Այժմ մարդը վոչ միայն
աշխատում եր, այլ մինչև անգամ հեշտացրել եր աշխատանքը և
նրա համար շատ քրտինք չեր թափում։ Բայց աշխատում եր իր
բարորության համար. նրա վաստակը չեր հափշտակվում անգութ
հարստահարչի ձեռքով։
Ահա, Վարդանը տեսնում եր մի գյուղ։ Մի՞թե դա Աշակերտի
Ո... գյուղը չեր: Շրջակայքը նրան ծանոթ եյին՝ — նույն լեռները,
նույն բլուրները, նույն գետը, նույն կանաչազարդ հովիտը — բոլորը
նույն եր: Դարերի հոսանքը այստեղ վոչինչ չեր աղարտել, միայն
կերպարանափոխել եր։ Բայց վորքան փոխվել եր գյուղը: Այլ ևս չեյին
տեսնվում այն վողորմելի գետնափոր խրճիթները, վորոնք ավելի գազանների
վորջի եյին նման, քան մարդկանց բնակարանների։ Այժմ
աները քարաշեն եյին, սպիտակ վորպես ձյուն, և շրջապատված
եյին գեղեցիկ պարտեզներով։ Լայն և ուղիղ փողոցները հովանավորված
եյին մշտականաչ ծառերով, վորոնց մոտով վազում եյին
բյուրեղի նման հստակ առվակներ։
Առավոտ եր։
Տներից խումբերով դուրս եյին գալիս գյուղական մանուկները
առողջ, զվարթ մաքուր հագնված։ Տղա և աղջիկ, խառն
միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում եյին
դպրոցը: Վարդանը նայում եր նրանց վրա և հիանում եր։ Վորքան
լավ պահված եյին այդ սիրուն յերեխաները, վորքան ուրախ
եյին նրանք: Յերևի դպրոցը վարժապետը չեն վախեցնում նրանց։
Միթե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ յերեխաներն եյին, վորոնց
տեսել եր Վարդանը։
Վարդանը միայնակ կանգնած եր փողոցի մեջ, զարմացած նայում
եր իր շուրջը և չգիտեր դեպի ուր գնալ։ նրա ականջին զարկեց
մի անույշ ձայն, դա յեկեղեցու զանգակի ձայնն եր։ Յերևի
առավոտյան ժամը դեռ չեր վեջացել։ Սկսյալ այն որից, վոր նա