Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/210

Այս էջը սրբագրված է

թողեց վանքը և հեռացավ աբեղաների միաբանությունից, այդ առաջին անգամն եր, վոր աստուծո տան հրավերքի ձայնը այնպես քաղցր կերպով հնչեց նրա ականջներին։ Քարացած սիրտը լցվեցավ մի սրբազան ջերմեռանդությամբ, նա դիմեց յեկեղեցին, վորի շեմքի վրա տասն տարուց ավելի վոտք չեր կոխել։


Նա զարմացավ: Այդ ինչ պարզ, այդ ինչ անշուք յեկեղեցի յեր: Վեչ բեմ, վոչ սեղան, վոչ զարդարած տաճար, վոչ վոսկեզոծ պատկերներ, վոչ արծաթյա խաչեր և վոչ թանգագին զգեստներ չկային այնտեղ։ Նա զուրկ եր հայկական յեկեզեցու բոլոր շքեղություններից։ Մինչև անգամ դպիրներ, սարկավագներ և տիրացուներ չեյին յերևում։ Յերկու պատկերներ միայն տեսավ այնտեղ. մեկը Հիսուս Քրիստոսի պատկերը, մյուսը սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը, յերկուսն ել հասարակ սև շրջանակի մեջ դրված։


Ժողովուրդը նստած յերկայն նստարանների վրա այր և կին միասին, յուրաքանչյուրը ուներ ձեռքին մի փոքրիկ յերգարան։ Քահանան կանգնած ամբիոնի վրա, սուրբ գիրքը առջև դրած, քարոզ եր կարդում։ Նա իր հագուստով չեր զանազանվում հասարակ ժողովրդից։ Նրա քարոզը այնքան պարզ, այնքան հասկանալի յեր. վոր բոլորը հասկանում եր Վարդանը։ Ինչպես մի վտակ, բղխած կենդանի և մաքուր աղբյուրից, աստուծո խոսքը հոսում եր նրա բերանից։ Նա բացատրում եր սուրբ գրքի այն խոսքի իմաստը, թե «ճակատի քրտինքով պետք ե վաստակես քո հացը»։ Վարդանը զարմանում եր քահանայի բացատրությունների վրա։ Այդ խոսքի իմաստը մինչև այն որ Վարդանին հասկացրել եյին այն մտքով, վոր դա մի անեծք եր, վորով աստված դրոշմեց նախաստեղծ մարդու ճակատը, վոր տարածվում եր նրա ամբողջ սերունդի վրա։ Իսկ այժմ հասկանում եր, վոր դա մի խրատ եր, վոր խլում ե մարդուց ծուլությունը և պահում ե նրան անվաստակելի, աշխատասեր ինքնագործունեյության մեջ:


Քարոզը վերջացավ։ Բազմության միջից մի հասարակ գյուղացի, և քարոզի մտքի համեմատ, հանպատրաստից կարդաց մի աղոթք։ Նա խնդրում եր աստծուց, վոր շնորհե իրանց առողջություն, խելք և զորություն, վոր կարողանան գործել, աշխատել և արդյունավորել նրա ստեղծած յերկիրը, վոր բովանդակում ե իր մեջ անսահման բարիքներ։ — «Այդ ի՞նչ աղոթք ե, մտածում եր Վարդանը,— այդ ի՞նչ շահասեր են. դրանք հոգու համար վոչինչ չեն խընդրում. մի՞թե դրանք գերեզմանի մյուս կողմում վոչինչ սպասելիք չունեն և խնդրում են միայն այն, ինչ վոր պահանջում ե մարմինը, իեչ վոր պահանջում ե իրական կյանրը։