Աղոթքը վերջացավ։ Բոլոր բազմությունը այր և կին, ծեր և մանուկ, միաձայն սկսեցին յերգել մի յերգ։ Նրա բովանդակությունը առած եր սաղմոսի հետևյալ տողերից. «Շատերը ասում եյին, թե ով ցույց կտա մեզ տերի բարությունը։ Մեզ վրա ծագեց քո յերեսի լույսը, և մեր սրտերին ուրախություն խորհեցիր։ Ցորենի, գինիի և ձեթի պտուղների առատությունով լիացրիր մեզ»։
— «Դարձյալ նույն նյութական նպատակը... մտածում եր Վարդանը,—
դարձյալ հոգեկան վոչինչ չկա... Մշակ մարդը յերգում ե
յերկրի առատությունները, վոր մշակել եր իր ձեռքով, վոր խորհել
եր նրան աստված։ Զարմանալի յե, ինչպես այդ մարդիկը հարմարացրել
են կրոնի վերացականությունը իրական կենցաղավաբության
պահանջների և պայմանների հետ»...
Բայց ինչ գեղեցիկ յերգ եր այդ, վորին ներդաշնակում եյին
յերգեհոնի անույշ հնչյունները. վորքան քաղցր, վորքան սքանչելի
յեղանակով թռչում եր նա հարյուրավոր մարդկանց բերաններից։
Վարդանին այնպես եր թվում, թե մարդերի ձայնը, միացած անթիվ
սերովբեների մեղեդիների հետ, վերամբառնում եր դեպի հավիտենական
աթոռը։ Նա իր կյանքում առաջին անգամն եր լսում
մի այնպիսի սրբազան յերաժշտություն։
Ժամերգությունը վերջացավ։ Ժողովուրդը սկսեց դուրս գալ
յեկեղեցուց։ Այժմ նույն ամբիոնի վրա, վորտեղից քահանան քարոզ
եր կարդում, կանգնեց վարժապետը, և նույն նստարանների
վրա, ուր ծնողները յերգում եյին, աղոթում եյին, այժմ շարվեցան
նրանց զավակները։ Աղջիկ և տղա, խառն միմյանց հետ սկսեցին
լսել վարժապետի դասախոսությունը։ «Միթե այդ դպրոց
ե յեղել, մտածում եր Վարդանը, — միթե յեկեղեցին միացրել են
դպրոցի հետ։ Ա՜խ, այդ ինչ խնայող մարդիկ են, վոր չեն կամեցել
դպրոցի համար առանձին շենք կառուցանել։ Այստեղ ես դարձյալ նյութականություն»։
Բայց վարժապետի դեմքը բավական ծանոթ եր յերևում Վարդանին:
Միթե դա տեր Մարուքը չեր: Յերեսի գծագրությունը,
հասակը և մինչև անգամ ձայնը նրան շատ նման եյին։ Իսկապես
նա յեր, թեև քահանա, բայց աշխարհականի հագուստով։ Վարդանը
դժվարանում եր իր աչքերին հավատալ: Մի՞թե դա այն մարդն եր,
վոր այնքան թշնամի յեր դպրոցի, վոր այնքան հոգսեր և ցավեր
պաաճառեց պ. Սալմանին, իսկ այժմ ինքը կառավարում եր մի
կանոնավոր դպրոց: Միթե դա նույն քահանան եր, վոր յեկեղեցու
խորհուրդները փողով եր վաճառում և անդադար մտածում եր իր
«ապառիկների» վրա։ Այդ յերկբայությունները այն աստիճան պա—