Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/213

Այս էջը սրբագրված է

— «Այդ անունը, պատասխանեց տանուտերը, խիստ, հաճախ և կրկնվում մեր տոհմի մեջ:


Վարդանը փոքր ինչ հանգստացավ, բայց դարձյալ չեր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե նա Լալան չեր։ Յեթե նա Լալան չեր, անտարակույս նրա հարություն առած ուրվականը պետք ե լիներ: Իհարկե, հարությունից հետո մարդիկ փոխվում են, ուրիշ տեսակ կրթություն և ուրիշ տեսակ բնավորություն են ստանում, պահպանելով իրանց իսկական պատկերը:


Բացի գեղեցիկ որիորդից Վարդանին գրավում եր այս տան խաղաղ և բախտավոր կեցությունը: Նա սկզբում կարծում եր, թե այդ մարզիկը գիշեր և ցերեկ հանգստություն չունին, աշխատում են և միշտ աշխատում են։ Իսկ այժմ տեսնում եր, վոր դրանք ել ունեն իրանց համեստ և լի բավականություններով ապրուստը:


— «Գյուդացու յերջանկությունը, ասաց տանուտերը, — չե կայանում այնքան ծանր և անդուլ աշխատությունների մեջ, վորքան գործի գիտենալու և նրա հեշտացնելու հնարների մեջ: Բնության մեջ կան շատ ուժեր, վորոնց պարգևել ե աստված մեզ ոգնելու համար, միայն պետք ե ծանոթանալ նրանց հետ ե գիտենալ, թե ինչ միջոցով կարելի յե նրանցից ոգուտ քաղել»:


— «Այդ իրավ ե, պատասխանեց Վարդանը, բայց յեթե քրդերը թողնեյին գյուղացու վաստակը իր ձեռքում քնար, իմ կարմիրով, նա միշտ բախտավոր կլիներ»:


— «Ի՞նչ քրդեր», հարցրեր տանուտերը զարմանալով:


— «Այն քրդերը, վոր ամեն որ ձեզ կողոպտում են»:


— «Հա, քրդերը... պատասխանեց տանտերը, կարծես դժվարությամբ հիշելով վաղուց մոռացված մի ցեղի անուն: — Մեր յերկաթի դարերի պատմության մեջ կարդացել եմ շատ բան քրդերի մասին, ճշմարիտ ե, նրանք կողոպտում եյին և մինչև անգամ կոտորում եյին մեր պապերին։ Իսկ այժմ ուր են այդ բարբարոսները։ Նրանք սպառվեցան, այլ ևս չկան։ Մի այսպիսի ցեղ չեր կարող դիմանալ քաղաքակրթության լույսին, և այս պատճառով լուծվեցավ, այլասեռվեցավ։ Դեռ անցյալ դարու սկզբներում նրանք ընդունեցին մեր կրոնը, սկսեցին սովորել մեր դպրոցներում և հետզհետե խառնվելով մեզ հետ, անհետացան:


Վարդանը, լսելով այդ խոսքերը, չեր հավատում իր ականջներին, նրան յերազ եր թվում բոլորը, թեև իսկապևս յերազի մեջ եր լսում և յերազի մեջ եր տեսնում: Տանտերը շարունակեց.


— Մեր տոհմագրության գրքի մեջ գտնում ենք շատ, տողեր քրդերի մասին, վոր կարծես արյունով գրված լինեյին: Մեր նա—