Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/216

Այս էջը սրբագրված է

գնդապետ ե Վանի զորաբաժնի մեջ իսկ չորրորդը դեռ սովորում ե Նոր—Բագրևանդի գյուղատնտեսական ուսումնարանում»։


Վարդանին անծանոթ յերևեցավ քաղաքի անունը և հարցրեց.


— «Այս կողմերում յես չեմ հիշում մի այս անունով քաղաք»։


— «Դա Հին Բայեզետն ե, այժմ այս անունն ե կրում։ Մեր քաղարներից, գյուղերից և գավառներից շատերը փոխել են իրանց անունները, քանիսը իրանց վաղեմի պատմական անուններն են կրում, իսկ մի քանիսը նոր անուններ են ստացել»։


Տան տերը կրկին ձեռքն առեց լրագրի թերթը և կարդում եր մի հոդված, վորը, վորպես յերևում եր, սաստիկ անհանգստացնում եր նրան։ Վարդանը հետաքրքրությունից շարժված հարցրեց.


— «Ինչ նորություն կա»։


— «Առանձին վոչինչ... եգուց քաղաքում պիտի գումարվի յերեսփոխանական ընդհանուր ժողով... մի քանի վիճելի հարցեր պետք ե քննության յենթարկվեն... չգիտեմ, ինչով կվերջանա... կուսակցությունները սաստիկ հուզված են յերևում»։


— «Դուք ևս կլինեք այնտեղ»։


— «Չեմ կարող չլինել»։


Խոսակցությունից յերևաց, վոր Վարգանի հյուրընկալը, այդ հովիտի գյուղացիներից ընտրված, յերեսփոխան եր։


Նախաճաշիկը արդեն վերջացել եր. Վարդանը վերկացավ և շնորհակալություն հայտնելով կամենում եր հեռանալ։


— «Յեթե դուք կցանկանայիք տեսնել մեր գյուղում մի քանի հիմնարկություններ, ասաց նրան տանտերը, — յես սիրով հանձն կառնեյի առաջնորդել ձեզ»։


«Շնորհակալ եմ, պարոն», պատասխանեց Վարդանը։


— «Յեթե միուս անգամ կպատահի ձեզ անցնել մեր գյուղից, խոսեց տանտիկինը, — մեր դռները միշտ բաց կլինեն ձեր առջև»։


— «Շնորհակալ եմ, տիկին», ասաց Վարդանը գլուխ տալով։


— «Յեվ մեր տունը չի ձանձրացնի ձեզ»յ ավելացրուց տանտիրոջ գեղեցիկ աղջիկը անկեղծ ժպիտով։


— «Շնորհակալ եմ, որիորդ», ասաց Վարդանը, ավելի խոնարհ կերպով գլուխ տալով։


Վարդանը դուրս գալուց հետո, այժմնոր սկսեց զգալ իր նեղված դրությունը գյուղական ընտանիքի մեջ: Նա գտնում եր իրան Վորպես մի բոլորովին վայրենի, վորը ավելի քաղաքակրթված հասարակության մեջ տանջվում ե, թե ինչու ինքը անտաշ և անկիրթ մնաց, թե ինչու ինքը չեր կարող այնպես խոսել, այնպես դատել և այնպես պահել իրան, վորպես մյուսները։ Այդ ինչ հրաշք եր։