Նրանք գտնվում եյին այժմ դաշտում։ Հասունացած հունձքը արտերից քաղվում եր,բայց քաղվում եր վոչ թե գյուղացու մանգաղով կամ գերանդիով,— այստեղ նույեպես գործում եր մեքենան , վոր մենակ հարյուրավոր մշակների գործ եր կատարում։ Ահա ինչ եր նշանակում հեշտացնել աշխատությունը.— այժմ հասկանում եր Վարդանը։
Նրանք անցան մի ահագին շինության մոտից, դա աղորիք եր։
Այստեղ նույնպես հեշտացրած եր աշխատանքը և ջրի փոխարեն
գործում եր շոգին։ Բազմաթիվ գյուղերի ցորենը այս հիմնարկության
մեջ աղացվում եր, և մաքուր, ձյունի պես սպիտակ ալյուրը
վաճառահանվում եր դեպի ոտար յերկրներ։ Դա նույնպես պատկանում
եր գյուղական համայնքին։
Բայց մի բան, վոր ավելի զարմացնում եր Վարդանին , այդ
այն եր, վոր բոլոր գյուղացի բանվորները վորտեղ և հանդիպում
եյին նրան, աչքի եյին ընկնում իրանց համ արձակությամբ, անձնավստահությամբ
և այրական անվեհերությամբ։ Կարծես դրանք
սնվել և մեծարել եյին կատարյալ ազատության մեջ, կարծես
դրանք յերբեք թուրքի ապտակը ջեյին կերել, կամ քրդի նիզակը
մի անգամ գոնե չեր վախեցրել նրանց։ Նա տեսնում եր, վոր այդ
աշխատող բազմությունը ընդունակ ե հարկը պահանջած ժամանակ,
թորղնել բահը և արորը և նրանց փոխարեն զենք կրել, և
նույնպես հմուտ, նույնպես հաջողակ կերպով գործ ածել։
- Պատերազմի ժամանակ այդ մարդիկը զինվոր են դառնում,
ասաց Վարդանի հյուրընկալը,—աշխատանքը մեծ մասամբ դադարում ե, և այս պատճառով պատերազմը միշտ կորստաբեր հետևանքներ ե ունենում մեր յերկրի համար, թեև նա ունենում ե և իր ա առնձին ոդուտները»...
Անցնելով դաշտերից , նրանք դարձյալ մոտեցան գյուղին։ Նրանց
առջև դրված եր մի նոր հիմնարկություն ։ Դա ավելի նման եր այն
շենքերին, վոր կառուցված են լինում որինակելի ագարակների մեջ:
—« Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն ե, ասաց Վարդանի
հյուրընկալը,— Այն, վոր տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան եր»։
Այս ի՞նչ դպրոց եր, այսպիսի դպրոց Վարդանը յերբեք չեր
տեսել, թեև ինքն ել մի ժամանակ վարդապետ եր յեղել: Նա բովանդակում
եր իր մեջ գյուղացին տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը։
Նրա ահագին շինության առջև տարածված եր ընդարձակ
ագարակ զանազան բաժանմունքներով, վոր մշակվում եյին
աշակերտների և աշակերտուհիների ձեռքով։ Աշխարհի համարյա բո