— «Ինձ ել տարեք, պարոններ , յես ել ցանկանում եմ լսել»... գոչեց Վարդանը ուրախությամբ։
— «Գնանք»...լսելի յեղավ նրա մոտ մի ոտար ձայն:
Վարդանր աչքերը բաց արավ, զգաց, վոր իր տեսածը բոլորը
յերազ եր:Նրա շուրջը դեռ պատում եր գիշերային խավարը, և նա
գանվում եր անբախտ Լալայի հողադամբարանի մոտ։ Բայց այն ի՞նչ
ոտարոտի ձայն եր, վոր զարթեցրուց նրան. այն ո՞վ եր, վոր ասաց
«գնանք ։
Հանկարծ չորս զորեղ ձեռքեր հափշտակեցին նրան և ամեն
ինչ թագնվեցավ գիշերային մթության մեջ...
1.Տանուտեր Խաչոյի տնտեսական վիճակը իբրեվ արդյունք տեվական խախաղ պայմաների:
2. Համեմատեցեք տանուտեր Խաչոյի նահապետական տունը Աբովյանի տանուտեր Ոհանի տան հետ:
3. Ոգտագործեցե՛ք վերոհիշյալ նյութը յեվ բնորոշեցեք հայերի տնտեսական յեվ քաղաքական դրությունը Տաճկաստանում:
4. Բնորոշեցեք Թոմաս եՖենդու տիպը:
5. Համեմատեցե՛ք նրան Ֆաթթահ. բեկի հետ. յերկուսից վո՞րն ե ավելի վատ իբրև հասարակական չարիք:
6. Խենթի յերազն իբրեվ ՐաՖֆու հասարակական դավանանքը: Ի՞նչպես ե նայու ՐաՖՖին մասնավոր սեփականությանը. յեկեղեցու, քրդերի ապագայի յեվ դասակարգերի վրա:
7. Համեմատեցեք Խենթի յերազը մեր իրականության հետ:
ՍԱՄՎԵԼ
Բովանդակություն
Աշխարհակալ յերկու մեծ պետությունների՝ Բյուզանդիոնի և
Պարսկաստանի ճանապարհի վրա ընկած եր փոքրիկ Հայաստանը։
Յերկիրը դարձել եր մշտական կամուրջ աշխարհակալների զորքերի
համար: Չորրորդ դարում, վորի պատմական դեպքերն ե ի նկատի
ունեցել Րաֆֆին իր վեպը գրելիս, Հայաստանը կառավարվում եր
ֆեոդալների և թագավորի ու հոգևորականության ձեռքով։ Ֆեոդալ
իշխանները տեր եյին հսկայական կալվածների, իսկ նրանց սահմաններում
ապրող ժողովուրդն իր տերերի իրավազուրկ հպատակն
եր։ Յերկու աշխարհակալ պետությունների արանքում փոքրիկ Հայաստանը,
բնական ե, չեր կարող ունենալ անկախ արտաքին
քաղաքականություն, ուստի նա մշտապես տարուբերվում եր յերկու