Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/223

Այս էջը սրբագրված է

հզոր ախոյանների որիենտացյաների միջև։ Այն ֆեոդալները, վորոնք սահմանակից եյին Պարսկաստանին, մեծ մասամբ հակված եյին վերջինիս կողմը, իսկ մյուսները — Բյուզանդիոնի կամ չեզոք եյին։


Ֆեոդալ հայ իշխանները Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունյաց իշխաններ և ուրիշները — դրանք գործիչներ եյին պարսից թագավորների կամ բյուզանդական կայսրների ձեռքին։ Այդ իշխանների ղորեղագույնը միշտ ել ձգտում եր վար բերել գահից հայոց թագավորին, վորն իր հերթին կատարյալ խաղալիք եր իշխանների ու հոգևոր պետերի ձեռքին ե այս կամ այն արտաքին հզոր ուժի միջոցով ջանքեր եր անում գրավելու հայոց թագավորի գահը։


Պատմական այսպիսի մի շրջանի գեղարվեստական վերարտադրությունն ե փորձել տալ Րաֆֆին «Սամվել» վեպում։


Շապուհ պարսից թագավորը կապ հաստատելով Արծրունյաց և Մամիկոնյան ֆեոդալների հետ, Տիզբոն ե կանչում Արշակ հայոց թագավորին և բանտարկում Անհուշ բերդում։ Հայաստանը ազատ պահելու համար Բյուզանդիոնի ազդեցությունից, Շապուհը վճռում ե պարսկացնել հայերին, վերադարձնել նրանց իրանց վաղեմի հեթանոսական կրոնին, այսինքն կրակապաշտության, բայց դրա ամենամեծ խոչընդոտը, վոր Հայաստանը Բյnւզանդիոնին եր կապում, դա քրիստոնեյությունն եր: Ուստի մեծ հալածանք ե սկսում յեկեղեցու դեմ, ուղարկելով մոգերի ահագին խմբեր։


Սպառազինելով Վասպուրականի իշխան Մերուժան Արծրունուն և Տարոնի իշխան Վահան Մամիկոնյանին, վորոնց որիենտացիան պարսկական եր, Շապուհը մեծ ուժերով նրանց ուղարկում ե հայոց մյուս իշխանների և հոգևորականների վրա։ Խոստանում ե յերկու իշխաններին կնության տալ իր յերկու քույրերին:


Մինչդեռ Արշակ թագավորը բանտարկված եր պարսից մայրաքաղաքում, նրա թագաժառանգ Պապը իր ամբողջ ընտանիքով պատանդ եր թողնված Բյուզանդիոնում։ Իսկ Հայաստանի հոգևոր պետ Ներսեսը բյուզանդական կայսեր հրամանով աքսորված եր Պատմոո կղզին:


Աշխարհակալներից ամեն մեկր վարվում եր փոքրիկ Հայաստանի հետ այնպես, ինչպես իր շահն ու քմահաճույքն եր թելադրում։


Պարսից զորքով Հայաստան արշավող Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու դեմ դուրս են գալիս Մուշեղ Մամիկոնյանը իր կողմնակիցներով, վորին միանում ե դավաճանող Վահան Մամիկոնյանի վորդին — Սամվելը:


Հանգամանքների այսպիսի դասավորումով վորդին պետք ե կռվի մտներ իր դավաճան հոր դեմ: