Այդ գնում եր Մերուժան Արծրունին, գնում եր դեպի յուր նախահարց Վոստանը — իշխանական մայրաքաղաքը, — Հադամակերտ: Այն կենդանի ճանապարհը, վորով անցնում եր նրա ասպախումբը, և վորը ամրողջ որը լցված եր լինում յերթևեկների ուրախ բազմությամբ, այժմ բոլորովին դատարկ եր։ Վոչ վոք չեր յերևում։ Այդ շատ զարմացնում եր Մերուժանին։ Նա անհանգիստ կերպով աչք եր ածում յուր շուրջը։ Չեր փայլում հնձվորի մանգաղը, վոր որվա այդ գովաբեր ժամին ավելի յեռանդով եր գործում. չեր լսվում հերկավարի յերգը, վոր կենդանացնում եր գեղեցիկ շրջակայքը, և անհոգ հովվի սրինգն անգամ լռել եր, վոչ ինքն եր յերևում և վոչ իր խաշինները։ Նրան այնպես եր խփում, վոր անցնում ե անապատների միջով, ուր կյանքն ու գործունեյությունը վաղուց արդեն դադարել եյին։
Բայց նա այլ բան եր սպասում...
Նա սպասում եր, վոր յուր քաղաքացիք խուռն բազմությամբ
կդիմավորեն իրան, այդ ճանապարհի և ահյակ կողմերը ծածկըված
կլինեն արանց ու կանանց խումբերով, և բազմությունը
ցնծության աղաղակներով ու նվագարանների հնչյուններով կտանե
նրան մինչև յուր իշխանական ապարանքը։ Բայց վոչ վոք չհայտնվեցավ։
Մինչև անգամ յուր տոհմայիններիդ վոչ վոք չդիմավորեց նրան։
Միթե յուր գալուստը հայտնի չեր նրանց։ Այդ մասին մի որ առաջ
իմացում եր տվել իր մորը։ Ուրեմն ինչ ե նշանակում այդ
ընդհանուր բացակայությունը մարզիկների ,— այդ անապատը։
Այդ միտքը վրդովեցնում եր նրան և լցնում նրա ալեծուփ
սիրտը մի խուլ տարակուսանքով, վոր հետզհետե կասկածի
պարանք եր ստանում։
Հետ դառնալ թույլ չեր տալիս նրա անսահման անձնասիրությունը,
իոկ առաջ գնալու համար վոչինչ բարիք չեր սպասում։
Գուցե կհանդիպեր իր քաղաքացիների ապստամբությանը, գուցե
զենքերը ձեռքին կդիմավորեյին նրան... «Ինչ ել վոր պատահելու
լիներ, փույթ չէ» — մտածեց նա խորին սրտմտությամբ և վճռեց
առաջ գնալ։
Վերջապես հասավ նա քաղաքադռներին։ Նայեց դռան ճակատին
և սոսկաց։
Այդ հոյակապ դուռը, վորի բարձր կամարները ամեն մի հանդիսավոր
մուտքերի ժամանակ զարդարած եյին լինում ծաղիկներով
ու պսակներով, այժմ ներկայացնում եր մի տխուր տեսարան:
Դռան ճակատը պատած եր սև պաստառներով, իսկ վերևում փողփողում
եյին յերկու սև դրոշակներ։ Այդպես անում եյին միայն