— Այո, Մերուժան,— պատասխանեց վերևից մայրը դառնացած կերպով.—քո հայրենական տունը յուր դռները փակում ե քո առջև, վորովհետև դու քո սրտի դռները փակեցիր թե աստծու, թե քո հայրենիքի և թե քո խղճի առջև... Ուրացողը, ապստամբը չե կարող մտնել այդ տունը, Մերուժան...Այն որից, վոր դու դավաճանեցիր քո յեկեղեցուն և քո թագավորին,-այն որից զրկվեցար այդ տան զավակը լինելուց... Դու, Մերուժան , այժմ այդ տան համար խորթ ես և ոտար, վորովհետև դու արատավորեցիր Արծրունիների պայծառ հիշատակը... Ուղղությունը միայն կարող ե փրկել քեզ, Մերուժան... Դարձիր չար ճանապարհից, դարձիր քո մոլորությունից... Լսիր, Մերուժան, մոր ձայնը, վոր դեռ սիրում ե քեղ, վոր յուր դառն արտասուքների հետ այդ խոսքերը թափում ե քո աոջև... Լսիր, Մերուժան, մոր ձայնը, վորովհետև նրա բերանով խոսում ե ամբողջ Վասպուրականը.. . Յեթե դու կամենում ես կրկին վայելել քո ընտանիքի և քո աշխարհի սերը, պետք ե դառնաս չար ճանապարհից... Ահա ուղիղ ճանապարհը, Մերուժան.— նա ձեռքը տարավ դեպի մայր յեկեղեցին և ապա շարունակեց.
— Քո հայրերը, յերբ հոգնած, վաստակած տուն եյին վերադառնում
պատերազմներից, նախ գնում եյին յեկեղեցին, գոհության
աղոթք եյին մատուցանում և ապա գալիս եյին իրանց ընտանիքի սերը
վայելելու... Յեթե դու քո նախահարց հարազատ վորդին ես, հետևիր
նրանց որինակին... Այնտեղ, մայր յեկեղեցում, քահանայական
դասը և քո քաղաքի ծերերը սպասում են քեզ... Գնա, Մերուժան,
նախ յեկեղեցին, հաշտվիր Հիսուս Քրիստոսի հետ, զղջա քո
մեղքերը, խոստովանիր քո հանցանքները աստծու տաճարի մեջ և
ապա վերադարձիր, այն ժամանակ քո տան դռները բաց կգտնես
քո առջև...
— Այդ յերբեք չե կարող լինել,—մռնչաց նա և յերեսը շուռ
տվեց:
— Մայրի՛կ, մայրի՛կ,-վերևից լսելի յեղան յերկու յերեխաների
ձայները, — ո՞ւր ե գնում Հայրիկը...
Այդ ձայները խոցոտեցին նրա սիրտը...
ԽԱՅԹ
Մերուժանը մնաց միայնակ: Յերկար նա, խորին այլայլության
մեջ, թափառում եր լեռան ստորոտում և յուր սրտի հուզմունքներին
հանգստություն տալ չեր կարողանում: Տխուր եր նա այն
հուսահատական տխրությամբ, վոր մարդուն անհնարին շվարման
մեջ ե դնում։ Յերբեք նրա հզոր կամքը այնպես տկարացած չեր