յեղել, վորպես այս գիջեր։ Յերբեք նրա անզուսպ ինքնավստահությունը այնպես թուլացած չեր յեղել, վորպես այս գիշեր։ Նա հենվեցավ մի ժայռի վրա և կանգ առեց։ Նայում եր դեպի յուր շուրջը տիրող մռայլը, վոր լուսավորված եր լուսնի աղոտ լույսով։ Նայում եր դեպի թախծալի յերկինքը, վոր պատած եր մոխրագույն ամպերով։ Լուսինը յերբեմն հայտնվում եր, յերբեմն ծածկվում ամպերի անթափանցիկ անտառների տակ։ Յեվ նրա հետ խավարը շրջապատը րոպեյապես լուսավորվում եր և դարձյալ խորասուզվում գիշերային մթության մեջ:
Այսպես յերբեմն յերևում եյին նրան հուսո և բաղձանքների
պայծառ նշույլները և դարձյալ ըեկղմվում եյին անստուգության
անվերածնելի խավարի մեջ...
Հոգնած եր նա, հոգնած եր հոգով, հոգնած եր և մարմնով։ Նստեց
ժայռի վրա։
Նստեց յուր լայնատարած իշխանության մի կտոր քարի վրա,
վորպես մի փախստական, վորպես մի թշվառ արտաքսյալ, վոր յուր
սեփական յերկրի վրա յուր վոտքը դնելու մի հաստատ կռվան չուներ։
Մտաբերում եր այն որվա տխուր անցքերը, մտաբերում եր
յուր մոր և յուր հովվի կծու խոսքերը, և նրա սիրտը խոցոտվում
եր դառն կսկիծով...
Նա ցած իջավ ժայռից, կանգ առեց և, յուր լի սրտմտությամբ
դեմքը դարձնելով դեպի յերկինքը, արտասանեց հետևյալ խոսքերը.
«Ի՞նչը ձգեց ինձ այս թշվառ դրության մեջ...Արդյոք փառասիրությո՞ւնը...
Վո՛չ, հազար անգամ վո՛չ... Հայոց գահը, Հայաստանի
թագն ու գավազանը, վոր խոստացավ ինձ պարսից Շապուհ
արքան, յերբեք չեյին կարող հրապուրել ինձ, յերբեք չեյին կարող
մի անարգ գործիք դարձնել ինձ պարսից արքայի ձեռքում... Յես
այնքան վատ չեյի, յես այնքան անսիրտ չեյի, վոր վոտնակոխ անեյի
սուրբ պարտականությունը և ապստամբվեյի իմ թագավորի
դեմ... Յես ավելի մեծ հոժարությամբ կընդունեյի մահը և իմ պա
տիվը ինձ հետ գերեզման կտանեյի, քան թե իմ ճակատի վրա կնդունեյի
դավաճանի սև կնիքը...Ուրեմն ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ
դրության մեջ...Արդյոք վրեժխնդրժության անզուսպ կի՞րքը, արդյոք
արյան անշեջ ծարա՞վը...Դարձյալ վոչ... Արդարև իմ հայրերը, իմ
ամբողջ ազգատոհմը սրի ճարակ դարձան և անխնա կերպով խողողվեցան
Արշակունիների ձեռքով...Յեվ սկսյալ մանկությունից,
վրեժխնդրության սրբազան պարտքը միշտ բորբոքում եր ինձ վրեժխնդիր
լինել և դրանով հատշվել իմ նախահարց ուրվականների հետ,
վոր ամեն րոպե և ամեն վայրկյան տանջում եյին ինձ... Բայց յես