քը միայն կարող ե մահացնել նրան... Աղաչում եմ, մեռցրու նրան և բոլորովին ցամաք անապատ դարձրու իմ սիրտը, վորպեսզի դադարեն իմ մեջ բոլոր կրքերը»...
Հանկարծ լռեց։ Դարձյալ արտասուքը սկսեց հոսել նրա աչքերից։
Դարձյալ զգացմունքների կատաղի մրրիկը սկսեց ալեկոծել
նրան: Յերկար այդ խռովության մեջ տանջվում եր նա, մինչև խելագարի
նման ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը և դողդոջուն
ձայնով արտասանեց.
— Վոչ, վոչ, ով տեր, յես սիրում եմ... Առանց նրան ինձ
համար լույս ու կյանք չկա... Դու ստեղծեցիր սերը, դու դրդեցիր
իմ մեջ սերը և դու պետք ե լինես նրա զորավիգը... Նա քո արարչության
ամենամեծ արդյունքն ե... Ժամանակներից առաջ քեզ
հայտնի յեր նրա և կեցուցիչ և մահացուցիչ զորությունը... Դու
գիտեյիր թե վորպիսի անողորմ ձեռքով պետք ե դարձնե նա մարդկանց
սրտերը թե դեպի բարին և թե դեպի չարը... Ինձ ձգել
վերջին ճանապարհի վրա, և պետք ե շարունակեմ առաջ գնալ...
Թող աշխարհի մեջ մի անհարգ նշավակ դառնամ յես, թող ապագայի
համար հավիտենական դատապարտության առարկա դառնամ
յես, թող ամեն վոք անեծքով արտասանե իմ անունը, — բայց յես
սիրում եմ, և կսիրեմ... Իմ անգին Վորմիզդուխտը պետք ե լինի
Հայաստանի թագուհին, իսկ յես պետք ե դառնամ թագավորը, միայն
նրան արժանի լինելու համար... Թող արյունով վոռոգվի այն
ուղին, վոր տանում ե ինձ դեպի հայոց գահը... Թող դիակներով
կազմվի այն սոսկալի ամբարտակը, վոր կհասցնե ինձ մինչև այդ
բարձրությունը... Բոլորը քաղցր ե ինձ համար, բոլորը ախորժելի յե
ինձ համար, վորովհետև այդ բարձրության վրա պետք ե վայելեմ
նրա սերը...
Առավոտյան դեռ արևը նոր եր ծագել, դեռ նոր հոտերը քշում
եյին դեպի մերձակա արոտները, յերբ Մանիի տաղավարին մոտեցան
յերեք սպառազինված ձիավորներ։
— Այստեղից անցավ մի սպիտակ ձիավոր, հարցրեր նրանցից
մեկը։
— Նա գիշերը ինձ մոտ հյուր եր, — պատասխանեց հովիվը:
— Ի՞նչ յեղավ։
— Գնաց:
— Յե՞րբ գնաց։
— Նա յեկավ գիշերով և գնաց գիշերով։
— Ո՞ւր գնաց։
— Մութն եր, յես նրա յետևից յերկար նայեցի, բայց նկատել