թյունները կատարվել են յերկու անձանց ձեռքով, վորոնցից մեկը իմ հայրն ե — դու, իսկ մյուսը իմ մոր յեղբայն ե — Մերուժան Արծրունին...
— Մեծ գործերը մեծ զոհեն պահանջում... ընդհատեց հայրը
վորգու խոսքերը։
— Ճշմարիտ ե, մեծ գործերը մեծ զոհ են պահանջում, պատասխանեց
վորդին դառնացած ձայնով, — բայց դուք հայր, արդյոք լավ
կշռե՞լ ես գործի մեծության հետ և հանցանքի մեծությունը։
Վոչնչացնել հայրենի աշխարհը, վոչնչացնել հայրենի կրոնը, յեկեղեցին
և Հայաստանի ավերակների վրա հիմնել մի պարսկական թագավորություն,—
ահա այս ե այն գործը, վոր դու, հայր, մեծ ես
կոչում։
— Ինչո՞ւ պարսկական թագավորություն,— հարցրեր հայրը
զայրացած ձայնով։ — Միթե Մերուժանը պարսիկ ե։
— Ապա ի՞նչ ե։ Թե դու, հայր, և թե նա ուրացել եր քրիստոնեյությունը
և ընդունել եր պարսից Շապուհ արրայի կրոնը։
Հայոց յեկեղեցիները լցրել եք պարսից մոգերով ու մոգպետներով։
Ամեն տեղ ստիպում եր ուրանալ քրիստոնեյությունը։ Իմ մայրը
արդեն մոխրապաշտ ե դարձել և Մամիկոնյանների կրոնասեր տան
մեջ պարսից ատրուշան ե հիմնել։ Իմ յեղբայրները այժմ պարսկերեն
են խոսում։ Հայոց լեզուն հալածված ե մեր տանից։ Ամեն տեղ
վոչնչացնում եք հայոց գրքերը, վորպեսզի պարսից լեզու և պարսից
դպրություն տարածեր Հայաստանում։ Յերեկ իմ աչքով տեսա,
թե ինչպես Մերուժանի յերկնագույն վրանի առջև այրում եյին
հայոց գրքերը։ — Այդ բոլորից հետո, յերբ կորչում ե կրոնը, յերբ
կորչում ե լեզուն, յերբ վոչնչանում են ազգային ավանդությունները,
և յերբ, վերջապես, հայը սկսում ե պարսից սովորություններով
ապրել և պարսից լեզվով աղոթել, այլ ես ինչ հայություն
կմնա։ Յեվ ձեր հիմնած թագավորությունը միթե կարող ե այնուհետև
հայկական լինել: Նա վաղ թե ուշ կլուծվի, կանհետանա պարսկականի
մեջ, և նրա հետ ամեն ազգային սրբությունները կկորչեն,
կվոչնչանան...
— Ինչ վոր լինելու յե, թող միայն Արշակունիների թագավորություն
չպիտի լինի, — պատասխանեց հայրը, ավելի զայրանալով:
— Ինչո՞վ եյին վատ Արշակունիները։
— Դու դեռ հարցնո՞ւմ ես, Սամվել։ Դու յերեխա չես, դու
այնքան տարիք ունես, վոր բավական ե յեթե հիշես քո տեսածը
միայն, վոր հենց քո հասակում վորքան չարագործություններ կա—