Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/238

Այս էջը սրբագրված է

Հայրը վոտքի յելավ, դառնացած կերպով ասելով.


- Իզուր կանցնի թե քո աղաչանքը և թև քո խնդիրը, Սավել։ Մերուժանը այն տեսակ մարդիկներից չե, վոր ամեն մի համբակի խոսքը լսե։


Արյունը կատաղի հոսանքով անցավ դեպի Սամվելի գլուխը։


— Հայր, ձայն տվեց նա, և խռովյալ աչքերը վառվեցան բարկության բոցով։ —Յե՞ս եմ հ ամբակը։


-Այո, դու յես, Աամվել։ Յես չկարողացա հասկացնել քեզ վոչ իմ միտքը և վոչ իմ նպատակները։ Այժմ մնում ե հարցնել քեզ. դու վո՞ր կուսակցության ես պատկանում:


— Այն կուսակցությանը, վոր հավատարիմ ե մնաց ել հայրենի յեկեղեցուն և սիրելի թագավորին։


— Ուրեմն դու իմ վորդին չես։ Ով վոր մեզ հակառակ ե, մեզանից չե։ Մենք անխնա պատժել գիտենք այդպիսիներին։


— Յեվ վո՛չ դու իմ հայրն ես։


-Սամվե՜լ ... — Ի՞նչ ե դավաճան ...


Հայրը ձեռքը տարավ դեպի յուր սուրը։ Բայց վորդու սուրը արդեն մերկացած եր։ Նա շողշողաց և կայծակի նման մխվեցավ հոր սրտի մեջ:


Նա ընկավ, հառաչելով։

- Հայրաստա՜...


Վորդին անշարժ արձանի նման կանգնած մի քանի րոպե լուռ նայում եր արյան մեջ թավալվող հոր վրա։


Հետո սրբեց աչքերի արտասուքը և ձեռքը տարավ դեպի գոտիից քարշ ընկած արծաթյա փոքրիկ փողը, մոտեցրեց դողդոջուն շրթունքներին, և չարագուշակ արծաթը գուժեց սոսկալի գործողությունը։


Եղզու զանազան կողմերից նույնպես լսելի յեղան փողերի ձայներ...


ՍԱՄՎԵԼԸ ՍՊԱՆՈԻՄ Ե ՆԱՅԵՎ ՄՈՐԸ.


Կրակի սրբարանում արդեն սկսվել եր պաշտոնակատարությունը ։


Ամրոցի այն կողմոսմ, ուր վաղեմի Ժամանակներից կանգնած եր Մամիկոնյանների տոհմային յեկեղեցին, ուր մի շարք խուցերում բնակվում եր դրան յերեցը, յուր պաշտոնյաների հետ, և կերակրվում եյին իշխանական սեղանից, — այժմ նույն յեկեղեցու տեղում շինված եր մի պարսկական ատրուշան։ Սամվելի մայրը քանդել տվեց յեկեղեցին և նրա տեղում հիմնեց ատրուշանը։ Քրիստո