Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/239

Այս էջը սրբագրված է

նեական կրոնավորների խուցերում այժմ բնակվում եր դրան մոգպետը յուր մոգերով։


Բարձր, սյունազարդ տաճարի մեջ տեղում, մարմարիոնյա քառակուսի սեղանի վրա վառվում եր վորմզդական սուրբ հուրը և յուր անշեջ տարածում եր մինչև տաճարի ընդարձակ կամարները։ Մոգերը զգեստավորված ճերմակ հագուստներով և ոծված անուշահոտ յուղերով, հնչեցնում եյին ձեռներին բռնած փոքիկ զանգակները ե յերգելով թափոր եյին կատարում կրակի շուրջը։ Բազմությունը ծունր դրած տաճարի կամարների ներքո , լսում եր և յերկյուղածության յերկրպագություն եր տալիս։


Տաճարի մոտ պահած եյին հարյուր հատ առողջ ու անբիծ խոյեր, սպիտակ,ձյունափայլ գեղմով և վոսկեգոծ յեղջյուրներով, վոր պիտի զոհ բերեյին:


Այնոր բոլոր հանդիսականները պետը ե ուտեյին սուրբ տաճարի սեղանից ճաշակելով զոհված միս։


Յերբ սկսվեցավ յագման (զոհի) արարողությունը,հայտնվեցավ Մամիկոնյան տիկինը, շրջապատած յուր դրանիկների վայելչակազմ բազմությամբ։ Հանդիսավոր կերպով մերձեցավ սուրբ տաճարի սյամին ,և խորին ջերմեռանդությամբ ներս մանելով, նախ յերկրպագություն տվեց կրակին և ապա յերեբք անգամ պտույտվեցավ սեղանի շուրջը:


Այդ միջոցին բազմության մեջ անցավ մի շշուկ, մի հանկարծակի իրարանցում, վոր վերջը աղմկվեցավ ուրախաձայն բացականչություններով։


Բոլորի զարմացած աչքերը դարձան դեպի այն կողմը, ուր բացվում եյին ամրոցի գլխավոր դռները։


Անհամբեր քայլերով ընթանում եր մի բարձրահասակ յերիտասարդ, իսկ նրա հետևից մի ստվար խումբ զինված մարդիկների։


«Սամվե՜լ »... անունը հնչվեցավ հազարավոր բերաններում, և բազմությունը մի կողմ քաշվելով, ճանապարհ տվեց։


Յերիտասարդը մոտեցավ տաճարին։


«Սամվե՜լ»... կրկնեց նաև մայրը և տաճարից դուրս վազելով ՛գրկեց վորդուն։


Հանդիպումը խիստ սրտաշարժ եր և միևնույն ժամանակ խիստ յեղերական։


— Ա՜խ, վորքան ուրախ եմ յես, վորքան յերջանիկ եմ, սիրելի Սամվել,—ասում եր կարոտյալ մայրը, բաց չթողնելով վորդուն յուր գրկից,- վոր դու ժամանում ես քո հայրական ամրոցը մի այնպիսի բախտավոր րոպեյում, յերբ քո մայրը կատարում ե