ասածս տեղ հասնի, մեր գրքերն ել գրաբառ, մեր նոր լեզուն ել անպատիվ, վոր սրտիս հասրաթը խոսքով հայտնեյի․ հրամայել չեյի կարող, խնդրեյի, աղաչեյի յել՝ լեզուս մարդ չեր իմանալ, չունքի յես ել եյի ուզում՝ վոր ինձ վրա չծիծաղին, չասեն. կոպիտ ա, հիմար ա, վոր քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, յես ել եյի ուզում, վոր ասեն. «Ո՜հ, ենպես խորը, խրթին շարադրել գիտի, վոր սատանեն ել միհիցը մեկ բառ չի կարող իմանալ, հասկանալ». յես ել եյի ուզում՝ վոր իմ գլուխս ցույց տամ, վոր ինձ վրա զարմանան ու ինձ գովեն՝ «Թե հայերեն շատ խորը տեղյակ եմ»։ Ով մեկ լեզու գիտի, յես մեկ քանիսը գիտեմ, ինչ գիրք ասես՝ վոր չեմ սկսել թարգմանիլ ու կիսատ թողալ, վոտանավոր, շարադրություն հո՝ ենքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել վոր մեկ մեծ գիրք ել են կդառնա։ Ես միջոցումը աստված ինձ մեկ քանի երեխեք ել հասցրեց, վոր պետք ե կարդացնեյի։ Սիրտս ուզում եր պատռի, վոր ես երեխեքանց ձեռքն ել՝ ինչ հայ գիրք տալիս եյին չեյին հասկանում։ Ռուսի, նեմեցի, ֆրանցուղի լեզվումը ինչ բան վոր կարդում եյինք նրանց անմեղ հոգուն ել եյին ենպես բաները դիր գալիս։ Ուգում եյի շատ անգամ մազերս պոկեմ, վոր ես օտար լեզուքը ավելի եյին սիրում, քանց մերը։ Բայց պատճառը շատ բնական եր. են լեզվըներումը նրանք կարդում եյին յերևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում եյին են բաները՝ վոր մարդի սիրտ կարող ե գրավիլ, չունքի սրտի բան եր եյին՝ ո՞վ չի սիրիլ: Ո՞վ չի ուզիլ լսիլ՝ թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը՝ թե եսպես բաներ ըլին, թող՝ աչքս հանեն։ Ել ընչո՞վ երեխին քո լեզուն սիրիլ տաս։ Գեղըցու վրա ջավահիր ծախիր, հա, շատ լավ բան ա, ամա վոր կարողություն չունի, մեկ կտոր ճաթի հետ ել չէ փոխիլ քո տված անգին քարը։
Ե՛ս հո ես՝ Յեվրոպիումն ել վոր չեյի կարդում բագի գրքերում, թե հայ ազգը պետք ե՝ վոր սիրտ չի ունեցած ըլի, վոր ենքան բաները գլխովն անց են կացել, մեկ մարդ ելա չի դուս եկել, վոր մեկ սրտի բան գրի, ինչ կա՝ յեկեղեցու վրա յա, աստծու ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոփոկլեսի գրքերը՝ երեխեքն ել գլխատակներին ունեյին, չունքի բոլոր աշխարհի բաներ են։ Թե ասեյի՝ բոլոր յեվրոպացիք են անխելք, անհավատ, վոր աստծու բանը թողած, եսպես ծռտի-մռտի բաների հետ եյին ընկել, հիմարություն կըլեր, թե չե մեր Նարեկը թողած, ախր ի՛նչպես եյին նրանք են գրքերին հավանում։ Լավ դիտում եյի, վոր մեր ազգը