աղայի համ քնարանն եր, համ հյուրանոցը, համ կաբինետը, մյուսի մևջ զետեղված եյին աղայի տիկինը իր աղջիկներով, դա ներկայացնում եր կանանոցը, իսկ յերեք սենյակի մեջ բնակվում եր աղայի վորդին՝ Ստեփանը:Բոլոր յերեք սենյակներն ել մի հարկանի եյին, բոլորի յել հատակը հավասար եր բակի հատակին, կտուրները ծածկվված եյին հողով, վորի վրա աճել եյին զանազան բույսեր։ Սեյակների յերեքն ել շինված եյին մի կարգի վրա, մինը մյուսին կից, բայց վոչինչ հաղորդակցություն չունեյին, յերեքն ել առանձին դռներ ունեյին, վոր բացվում եր դեպի բակը։ Լույսը ներս եր ցոլանում ավելի դռներից, քան թե լուսամուտներից , վոր փակված եյին խուլ, ցանցատեսակ «փեջերեներով», վոր անկարելի յեր բաց անել։ «փնջերեները» այդ պարսկական հյուսնության գյուտը, առանց ապակիների, ձմեռը միայն պատում եյին թղթով, վոր աղան ընտրում եր իր խանութի հին նամակևերից, վորոնք ավելի թանձրացնում եյին սենյակների մեջ տիրող մռայլը և միայն արգելում եյին քամու և ցրտի ազատ մուտք գործելը։ Սենյակները դրսից ծեփած եյին ցեխից և հարդից պատրաստած սվաղով ,վոր տալիս եր նրանց վողորմելի մոխրագույն կերպարանք, իսկ ներսից ծեփած եյին գաճով, վոր վաղուց դեղնացել, մասամբ սևացել, բոլորովին կորցրել եր իր սպիտակությունը։ Տեղ-տեղ գաճը թափվելով, յերևում եյին անթուրծ աղյուսները։ Սենյակների առաստաղը վոչինչով պատած չեր, և ղահվեյի գույն ստացած, մերկ գերանները յերևում եյին։ Սենյակների հատակը նույնպես մերկ եր, վոչ տախտակով և վոչ աղյուսով եր պատած, այլ պնդացրած կավով, վորպես լինում ե գյուղացոց խրճիթներում։ Յեվրոպական կարասիներ չկային սենյակներում, վոչ աթոռ, վոչ սեղան, վոչ դիվան, միայն պատերին կից, հատակից մի արշին բարձրությամբ, և մի ու կես արջին լայնությամբ, շուրջանակի, շինված եր մի տեսակ տախտակամած, վոր կոչվում եր «տախտ» և վորի վրա կապերտներ սփռելով, դոշակներ և մութաքաներ դնելով, ծալապատիկ նստում եյին։
Բացի հիշյալ յերեք սենյակներից, բացի «թոնրատնից» և մառանից
մնացած բոլոր շենքերն ավերված եյին։ Ախոռատան առաստաղը
վայր եր թափվել և գերանների մի կողմի ծայրերը դեռ մնացել
եյին պատի վրա, իրանց նախկին տեղում, իսկ մյուս ծայրերը
ցած ընկեր թեքվել եյին գետնի վրա։ Ախոռատունը վաղուց
զրկված եր անասուններից, դա ծառայում եր այն ժամանակ, յերբ
աղայի հայրը մսավաճառությամբ եր պարապվում։ Ավերված եր և
մարագը. դա ներկայացնում եր մի փոքրիկ հողային բլուր, վորի
մեջ դեռ յերևում եյին շինվածքի փայտեղեն մասները։ Ամեն տեղ