Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/254

Այս էջը սրբագրված է

թարմ առվույտ ուտելիս փորն ուռչում ե, ինչ ճար պետք ե անել «դաբաղ» հիվանդության ժամանակ, յեզան վսր տեսակն ե լավ լինում և այլև, և այլն։ Խաբել նրան և փող առնել անկարելի յեր, նրա հարցաքննությունից ամենաճարպիկ խաբեբան չեր կարող չկտրվել։


Մի յերեկո հայտնվեցավ նրա տանը մի անծանոթ պարոն, ալեխառն մազերով, խորշոմներով պատած դեմքով, մաշված, բայց բավական մաքուր պահված հագուստով, և պահանջում եր մի գումար բամբակի առևտրի մեջ գործ դնելու համար: Դա այն անհաջողակ թշվառներից մեկն եր, վոր կյանքի մեջ իր արդարության և ճշմարտության զոհ ե դառնում և չկարողանալով մաքառել տիրող անուղղության հետ, ամեն գործի մեջ խաբվում ե։ Վորովհետև յերբ կյանքի մեջ մարդկանց հարաբերություններն ապականված են լինում, այն ժամանակ բարոյական խելքը կորցնում ե իր նշանակությունը, յերբ ավելի խորամանկության և խաբեյության պահանջ կար։ Այս տեսակ մարդիկ միշտ գանգատվում են բախտի վրա, բայց միևնույն ժամանակ հույսնել ձեռքից չեն թողնում, թե մի որ հարստանալու յեն, — ամեն գործի մեջ խրվում են, ամեն բան փորձում են, բայց միշտ անիրավ բախտը նրանց հակառակում ե...


Պարոնը ընտրել եր յերեկոն Մասիսյանի հետ տեսնվելու համար և յեկել եր նրա տունը, վորովհետև խանութում նրա հետ յերկար խոսել չեր կարելի։ Աղան միշտ քաղաքավարի յեր դեպի այս տեսակ հյուրերը, մանավանդ յերբ իմանում եր, թե փողի համար են յեկել։


Մասիսյանը մենակ եր իր սենյակում, ծալապատիկ նստել եր տախտի վրա, նեղ լուսամուտի հանդեպ, վոր մի փոքր զովանա խեղդող տոթից։ Նրա մոտ դրած եր մի մեծ ամանով ջուր, սառուցը մեջը ձգած, վորից շուտ շուտ խմում եր։ Թեյ խմելու սովորություն չուներ և տան մնացած անդամները խմում ելին կամ գաղտնի, կամ յերբ մի պատվելի հյուր եր պատահում։ Նա նստել եր մի մաշված խալիչայի կտորի վրա համարյա թե կիսամերկ դրության մեջ։ Հագին ուներ արխալուղը միայն, վորի կոճակները արձակած եյին, և շապկի բացված ոծիքից յերևում եր թավամազ կուրծքը։ Շալվարը և գուլպաները նույնպես հանել եր, և մերկ մոտները մինչև սրունքները բաց ելին։ Միայն թանձր մորթե գդակը նա գըլխին ուներ, վոր հին մարդերի սովորությամբ, յերբեք չեր առնում գլխից, մինչև անգամ յեկեղեցում յեղած ժամանակ։ Սենյակում մութն եր, յերբ անծանոթը ներս մտավ, նա հրամայեց ճրագ վառել։