Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/256

Այս էջը սրբագրված է

մանր «չարչիների» և քաղաքացի խոշոր կապիտալիստների մեջ, և մի տարվա ընթացքում կարող ե իր ձեռքում գտնված դրամագլուխը մի քանի անգամ շրջաբերության մեջ դնել և այլն:


— Տեսնում ե՞ս, վոր վոչինչ չես հասկացել, ասաց Մասիսյանը և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողության մասին:


Թե գյուղացի մանր դրամատերներից — «չարչիներից», — վորպես յերկրորդական ձեռքերից բամբակ դնելը և վաճառելը չեր կարող շահավետ լինել, վորովհետև այդ խաբեբա «չարչիները», իրանք «հյութը ծծում են և միայն չեչն են տալիս ուրիշին»։ Ով վոր կամենում ե բամբակից ոգտվեր պետք ե ինքը անմիջական հարաբերություն ունենա արդյունաբերող գյուղացու հետ, այսինքն, անե այն, ինչ վոր «չարչին» ե անում։


— Դու շատ ձանձրալի և միանգամայն դժվար գործ ե ռամիկ և հիմար գյուղացու հետ առևտուր անել, պատասխանեց անծանոթը։


— Դու շատ միամիտ մարդ ես յերևում, ել չեմ ասում, թե խելքդ պակաս ե, ասաց աղան մի փոքբ վրդովված ձայնուվ. —տո, վողորմելի, փողը հենց այն ռամիկ և հիմար գյուղացիներից պետք ե դուրս բերել, սատանա «չարչիից» ինչ կարող ես վաստակել:


Պետք ե նկատել, վոր սատանա բառը Մասիսյանի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. սատանա ասելով, նա հասկանում եր խելացի, իմաստուն, խորամանկ և մեծ հմտություններ ունեցող մարդ։ Ով վոր սատանա չեր, նրա կարծիքով հիմար եր, վոչինչ բանի պետք չեր:


Մասիսյանը սովորություն ուներ յերկար խոսելու, և յեթե մեկի խնդիրքը մերժում եր և փող չեր տալիս, գոնյա իր բարի խրատները» չեր խնայում նրանից: Նա սկսեց ծանոթացնել պարոնին բամբակի վաճառականության ոգտավետ ձևերի հետ. հայտնեց, թե ինքը սովորություն չունի այս տեսակ ձեռնարկությունների համար զուտ (նաղդ) փող տալ խնդրողներին, այլ տալիս ե իր խանութից այնպիսի վաճառելի մթերք, վոր գյուղացիների համար պետք են, որինակ, եժանագին չթեր, կտավներ, զանազան տեսակ մանրունքեղեն, կնիկների զարդարանքի համար հույունքներ, և դրանց նման բաներ։ Այս տեսակ ապրանքը ավելի ոգտավետ եր քան թե զուտ փողը բամբակի հետ փոթելու համար. միայն պետք ե ճարպիկություն ունենալ, գյուղացու «խասիաթը» գիտենալ, նրա վիճակի և պահանջների հետ ծանոթ լինել։ Գյուղացին ջիբումը փող չունի, միշտ «նիսիա» յե նրա առևտուրը, բայց պետք չե վախենալ, ինչ