— Ախար ի՞նչ բան ե ասաց նա բարկությամբ, յեթե աստված նրա ճակատին գրել ե, վոր այu հիվանդությունով մեռնի, այն ժամանակ հազար բժիշկ գալու լինի, վոչիչ ճար անել չե կարելի. բաց յեթե նրա «աջալը» (որհասը) չի կատարվել, սարիցն ել ցած գլորես, ելի չի մեռնի։ Բժիշկը ել ի՞նչ բանի յե պետք։
Կինը սկսեց դարձյալ աղաչել նրանք թե պետք եր հրավիրել
բժշկին, թե բոլոր աշխարհը հիմար չեր, վոր հիվանդության ժամանակ
դիմում եր բժշկին։ Աղան չհամոզվեցավ։ Անծանոթ պարոնը
անգամ, վոր զարմանալով լսում եր այդ խոսակցությունը, խորհուրդ
տվեց դիմել բժշկին։ Աղան դարձյալ չհամոզվեցավ, և առանց ուշադրություն
դարձնելու նրա խոսքերին, ասաց կնոջը.
— Թե բժիշկ ես ուզում, եդ հիվանդության բժիշկը յես եմ.
գնա մի քանի գլուխ սոխ լավ խորովիր, վրան աղ ածիր, տուր թող
ուտե, կուրծքը կփափկացնե, ել չի հազա։ Դու չես իմանում, վոր
յես հազալիս միշտ եդպես եմ անում։
— Քո հազը ուրիշ ե, նրանը ուրիշ, պատասխանեց կինը։
— Տո, ինձ բան ես սովորացնում, ինչպես թե ուրիշ ե, հազը —
հազ ե, հազով մարդ չէ մեռնի, քսան տարուց ավելի յե, վոր յես
հազում եմ, ինչու չեմ մեռնում։
Դարձյալ «յես», դարձյալ իր «յեսի» կետիցն եր նայում աղան
իր դստեր հիվանդության վրա. յերբ հազը նրա «յեսին» վնաս չեր
տալիս, և խորոված սոխ ուտելով հանգստանում եր, ուրեմն դստեր
համար ինչ իրավունք ունեյին ուրիշ դարմանների վրա մտածելու,
յերբ հազից նա չեր մեռնում, աղջիկն ել էրավունք չուներ մեռնելու...
Տիկինը գիտենալով իր ամուսնի համառությունը, առանց յերկար
խոսելու, թողեց նրան և վշտացած դուրս յեկավ։ Նա իմացավ,
վոր Ստեփանը արդեն գնացել եր բժշկին բերելու. այժմ վողորմելի
կինը մտածում եր վոչ այնքան դստեր մահվան մասին, վորքան
այն խռովության մասին, վոր պիտի կատարվեր բժշկի պատճառով։
Կնոջ դուրս գնալուց հետո կրկին վերադարձավ Մասիսյանի
սրտի խաղաղությունը, վորպես թե վոչինչ չեր պատահել, և կրկին
իր սովորական սառն և հանգիստ տրամադրության մեջ նա դարձավ
դեպի անծանոթ պարոնը, և ասաց նրան.
— Ճշմարիտ են ասել, վոր «կնոջ ծամը յերկար կլինի, բայց
խելքը — կարճ», վոչինչ չես կարող հասկացնել դրանց։
Անծանոթը վոչինչ չխոսեց։
— Սատանայի պես յեկավ, մեր խոսակցությունը կտրեց, ասաց
աղան։ — Ինչ եյինք խոսում։