Հունձքի տարիները... մի զոկի համար պատմում եյին, թե շատ տեղերում իր վոտն եր գործ ածում վորպես չափ, գնում եր կշեռքի մեկ թաթի մեջ, իսկ մյուսով մետաքս եր ածել տալիս, ասում եր, թե վոտս 5 ֆունտի ծանրություն ունի, և հուփ եր տալիս վոտը, վորքան ուժ ուներ, և 5 ֆունտի տեղ 10 ֆունտից ավելի մետաքս եր կշոում... և զոկերը այն ժամանակ հարստանան... հիմա ուր են այն ժամանակները... գնացին... ել հետ չեն գա... ով խելք ուներ, իր բեռը բեռնեց... ով խելք չուներ, մնաց քաղցած...
Մասիսյանը պատմում եր այդ ամենը այնպիսի մի հասարակ
կերպով, կարծես թե խոսում եր բոլորովին սովորական մի բանի
վրա: Նա յերանություն եր տալիս անցյալ ժամանակներին, յերբ
մարդիկ միամիտ եյին, յերբ կարելի յեր խաբել նրանց... Անծանոթ
պարոնը լսում եր նրան, յերբեմն գլուխը շարժելով, վերջապես ձանձրացավ
նա, և վերկենալով, ասաց.
— Մնաք բարյավ։
Նա հեռացավ և նրա յետևից Մասիսյանը ասաց.
— «Ավանակ»...
— «Ավազակ»... կրկնեց իր մտքումը անծանոթը և անհայտացավ
փողոցների խավարի մեջ:
«ՎՈՍԿԻ ԱՔԱՂԱՂ»
Բնորոշեցե՛ք Մասիսյանին իբրեվ վաշխառուական կապիտալ կուտակողի իր տանը և խանութում:
ՀԻՆ ԴՊՐՈՑԸ
Մայրս իմ փոքր հասակից հոգս եր տանում, վոր գիր կարդալ
սովորեմ և «լավ մարդ» դառնամ։ Տասը տարեկան եյի, յերբ նա
ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ: Այն որը հոգեգալստյան
տոնն եր: — «Հոգեգալուստը լագ որ ե, — ասում եր մայրս, — յեթե
յերեխան այս որը վարժատուն մտնի, շատ բան կսովորի, նրա համար
վոր, հոգին սուրբ այսոր առաքյալներին լեզու տվեց»:
Յես մինչև այսոր չեմ մոռացել այն խոսքերը, վոր մայրս ինձ
վարժապետին հանձնելու ժամանակ ասաց. — «Տեր հայր, ծառա լինիմ
սուրբ աջիդ, վորդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմ բերել, միսը
քեզ, վոսկորը ինձ, ինչ ուզում ես արա, միայն թե յերեխաս մի
բան սովորի»...