Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/263

Այս էջը սրբագրված է

և խեղդված խուցի մեջ լցված եյին թվով քառասուն աշակերտներ։ Բացի աշակերտներից այնտեղ կապած եյին տեր հոր նորածին հորթերից յերեքը։ Ձմեռը շատ լավ եր այնտևղ. թեև վառելիք չունեյինք, բայց ախոռից դասատան մեջ ծակված պատուհանները բաց եյիք անում և ջերմ դոլը մառախուղի պես ներս եր թափվում, մեր դասատունը դառնում եր տաք, վորպես բաղնիք։ Վորքան ուրախանում եյինք մենք։ Թեև անասունների շնչառություներից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր եր։ Ամառը շատ վատ եր այնտեղ, վորովհետև ախոռի մեջ գտնված անմաքրությունների խմորվելուց մի կողմից փչում եր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից , գոյանում եյին զանազան տեսակ զեռուններ , վորոնք լվերի հետ խմբեր կազմելով ահագին բազմությամբ արշավանք եյին գործում դեպի մեր դասատունը։ Նրանք այնքան մանր եյին, վոր աչքը հազիվ եր տեսնում, բայց ինչպես սարսափելի խայթում եյին—այդ միայն աստված գիտե։


Ամրողջ դպրցը բաղկացած եր մեկ դասարաից. նրա միջումն եյին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբուբենարանից մինչև այն ահագին գիրքը , վոր յես հազիվ եյի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը թուրքի մեջիդի նման բոլորովին մերկ եր, նստարան , աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում եյին խոնավ հատակի վրա, առանց տախտակամա, վոր միայն պատած եր ճախնային բույսերից հյուսած հասիրներով։ Վարժապետը միայն եր տակին փռած ուներ այծի մորթի և մի քանի հարուստների վորդիները նույնպես ունեյին փոքրիկ ոթոցներ, վոր բերել եյին իրենց տներից :Միակ առարկաները, վորոնք հիշեցնում եյին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց եր,—եյին ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած ...


Ախ, քանի՞ քանի՞ անգամ մենք գողացանք, քանի անգամ կոտրտեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից։ Նա միշտ կար և կար։ Նա միշտ անպակաս մնպակաս մնաց մեր դպրոցից։ Յերբ յես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ինչպես եր պատահել, վոր կաթոլիկ յեկեղեցու հանճարը, վոր այնքան զորավոր եր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չեր առել ֆալախկան—այդ, աշակերտի հոգին և մարմինը մաշող գործիքը։


Աշակերտի մերկ վոտները դնել այդ պատժական մեքենայի