Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/264

Այս էջը սրբագրված է

մեջ, պտտացնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան հարվածել, մինջև և վողորմելի զոհը բոլորովին թուլանա, ուշաթափ լինի, — ահա այգ եր ֆալախկայի նշանակությունը։ Ամենաանտանելին այն եր, վոր պատժվող աշակերտին ծեծել եյին տալիս նրա բարեկամի կամ ամենասիրելի ընկերի ձեռքով։ Յեթե այդ վերջինը հարվածները թուլացնում եր կամ հրաժարվում եր ծեծելուց, նրան ևս յենթարկում եյին միևնույն գանահարությանը։


Վաղ առավոտյան սկսվում եր դասատվությունը։ Վարժապետը մի անկյունում նստած եր լինում, վորպես քուրմը իր խորին սրբազանության մեջ: Նրա առջև դրած եր փոքրիկ գրակալը, — այդ նրա ամբիոնն եր։ Աշակերտները հերթով մոտենում եյին վարժապետի աջը համբուրում, չոքում եյին նրա առջև և դասագրքերր դնելով գրակալի վրա սկսում եյին «համար տալ» (դասը ասել): Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքանչյուրը ընդունում եր «խրատի» մի մի սաստիկ զարկ իր ափի մեջ։ Իսկ յեթե դասը բոլորովին սերտած չեր, նրա համար պատրաստ եր անիծված ֆալախկան։


Այդ «խրատ» կոչվածը աստծո մի առանձին պատիժն եր. նա շինված եր ամենաամուը փայտից և փոքրիկ թիակի ձև ուներ։ Հին գրքերի մեջ գտնված բոլոր ասացվածքները, վորոնք վերաբերում եյին ծեծելու, գանահարության, փոխադրված եյին նրա վրա։ Որինակ, այսպիսի խոսքեր. «Վոր վոչ լվիցե ունկամբ, լվիցե թիկամբ» — «ծառա, վոր վոչ դիտիցե զկամս տյառն և արժան ինչ գանի գործիցե, արբցե գան սակավ, իսկ վոր գիտիցե և մեղիցե, արբցե գան բազում» — «դառն ե ծառ խրատու, իսկ պտուղ նորա քաղցր»։ Խրատելու այդ գործիքը առանձնապես պատրաստվում եր վարժապետների համար. տեր Թոդիկը իր ունեցածը, ինչպես պատմում եր, ընծա յեր ստացել իր վարժապետից, վորպես հիշատակ և վորպես նշան իր մեծաքայլ հառաջադիմության։


Պատիժների մեջ մինչև այս որ չեմ մոռացել մեկը, վո վորքան ծիծաղելի, այնքան ել սարսափելի յեր։ Աշակերտին կանգնեցնում եյին վոտքի վրա և յերկու ձեռով բռնել եյին տալիս մի աղյուս, կամ ահագին Այսմավուրքը։ Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման այդ ծանր գիրրը պետք ե պահեր գլխից բարձր, յերկու ափերի մեջ։ Թևքերը հոգնում եյին, ջղերը թուլանում, բայց այդ վոչինչ։ Գլխավոր տանջանքը նրանումն եր, վոր հանցավորը պետք ե կանգներ մեկ վոտքի վրա, մյուս վոտքը գետին դնելու համարձակություն չուներ։ Սովորաբար ընտրում եյին ձախ վոտքը, իսկ աջը պետք ե վեր բարձրացրած պահեր։ Մի աշակերտ մտրակը ձեռին, կանգնած նրա մոտ, հսկում եր այդ անտանելի մարմնամարզության