հանում տեր հոր համար, այնպես վոr նրա մասը ավելի ճոխ եր լինում և բազմատեսակ, մինջև անգամ յերեցկինը ու նրա վորդիքն ել կերակրվում եյին տեր հոր սեղանց ։
Ճաշից հետո թեև մենք ունեյինք միքանի հանգստության ժամեր,
բայց սաստիկ արգելված եյին խաղերը։ Խաղը համարմում եր
մեզ համար մի տեսակ չարություն, վոր ըեդդեմ եր համեստության
և հանդարտության կանոններին։ Աշակերտը պետք ե լիներ լուռ,
անշարժ, ամոթխած և խոնարհ։ Այդ պատճառով սաստիկ պատժվում
եր աշակերտը, յերբ նրան նկատում եյին խաղալիս, ավելի վատթար,
յերբ նրա մոտ գտնում եյին խաղալիքներ։ Այդ մասին յերբեմն
դպրոցում անակնկալ խուզարկություններ եյին լինում, աշակերտի
գրպանները վորոնում եյին։
Հարուստների վորդիքը բացառություն եյին կազմում դպրոցի
խիստ կարգապահության մեջ, նրանց շատ բան ներվում եր, դասատան
մեջ առաջին տեղումն եյին նոտացնում, իսկ դրսում նրանք
անպատիժ եյին մնում, յերբ ծեծում եյին իրանց աղքատ ընկերներին։
Այդպիսիներից մեկն եր Ալո անունով մի տղա, վոր մեր
քաղաքի առաջին հարստի վորդին եր. նրա հայրը արքունի փողերանոցի
կապալառու յեր։ Այդ ժամանակ Պարսկաստանի գլխավոր
քաղաքներում դրամներ եյին կտրվում և կտրելու իրավունքը կառավարությունը
կապալով տալիս եր մասնավոր անձերին։ Ալոյի
հայրը Խոյ քաղաքի փողերանոցի պետն եր և այդ արտոնությունը
սերունդից սերունդ վորպես մի առանձնաշնորհություն տված եր
նրանց տոհմին։ Այս պատճառով այդ տոհմը կոչվում եր «դա սաբիներ»։
Ալոն մեր ամենաանպիտան աշակերտներից մեկն եր. վոչ վոք
չեր սիրում նրան, բաց է վարժապետից։ Յերբ պատահում եր աշակերտներից
մեկին պատժել, Ալոն առաջինն եր լինում, վոր խնդրում
եր վարժապետց իրեն թույլ տալ կատարելու դահճի պաշտոնը:
Ծեծել իր ընկերներին, նահատակել նրանց ,— դա զվարճություն եր
պատճառում անսիրտ Ալոյին, և մեր վարժապետը յերբեք չեր զրկում
նրան այդ ուրախությունից։ Ամեն որ կգար նա դպրոց, մի
նոր գիրք հետը բերելով, ցույց կտար վարժապետին ու կասեր.
«Հայրս ասաց, վոր այս գրքից դաս տաք»։ — «Լավ, կպատասխաներ
վարժապետը , դրա վրա կարդա»։
Մի անգամ յես չկարողացա համբերել, ասեցի Ալոյին.
— Դու մի կանոն Սաղմոսը դեռ հեգելով ես կարդում, այդ
մեծ գիրքը վո՞նց պիտի կարդաս:
— Իմ հայրն ել մեծ մարդ ե, պատասխանեց նա մի առանձին
հպարտությամբ: