Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/267

Այս էջը սրբագրված է

— Քn հայրը մեծ մարդ ե, այդ յես իմանում եմ, բայց վորդին մեծ գիրք կարդալու համար պետք ե դևռ ևս միքանի տարի սովորե։


— Ի՞նչ պիտի սովորեմ... Հայրս ասաց, տար այդ գիրքը կարդա, վոր դպրոցի մեջ առաջին աշակերտը լինես։


— Ինչպես ինքը քաղաքի մեջ առաջին մարդն ե, պատասխանեցի յես ծիծաղելով։


Այդ միջոցին զգացի ապտակի մի սաստիկ հարված յերեսիս վրա։ Յես ել պատասխանեցի նրան մի զորեղ մուշտիով։ Անպիտանը իսկույն վազեց վարժապետի մոտ և ինձ վրա գանգատվեց։ Ձեզ եմ թողնում յերևակայել այն անտանելի պատիժը, վոր յեu ստացա իմ հանդգնության համար. յես համարձակվել եյի իմ մուշտիով պատասխանել արքունի փողերանոցի գլխավորի վորդուն. այդ անկարելի բան եր։ Յայց այն որից իմ մեջ ծագեց մի սաստիկ ատելություն դեպի ամեն ինչ, վոր արքունական եր և դեպի ամեն մարդ, վորը հարստացել եր արքունիքի շնորհիվ:


Հարուստների վորդիների նախապատվությունը դպրոցի մեջ առանց պատճառի չեր. նրանք տոն որերում վարժապետի համար ընծաներ եյին բերում, գինի, արաղ, յուղ, պանիր և սրանց նման բաներ։ Նրանց հայրերը վարժապետին «խալաթ» եյին տալիս, յերբ վորդիները մի գիրք կարդալը վերջացնում եյին և սկսում եյին մյուսը։ Բայց յես աղքատ եյի. մայրս դժվարությամբ կարողանում եր վճարել իմ ամսականը, իսկ ընծաների փոխարեն յես կատարում եյի վարժապետիս տնային գործերը։ Առավոտից մինչև յերեկո հանգըստություն չունեյի. աղբյուրից խմելու ջուր եյի բերում, կովերի համար ուտելու խոտ եյի քաղում դաշտից, հորթերը բռնում եյի մինչև յերեցկքինը կովերը կթում եր, և յեթե ուրիշ գործ չեր լինում, ճաշից հետո նստում եյի վարժապետիս կողքին ճանճերն եյի քշում, վոր նրա անուշ քունը տանի։


Պատահում եր, մեր թաղում մկրտություն եր լինում կամ թաղում, այն որը վարժապետիս համար հարսանիք եր, իսկ մեզ համար մահ։ Աշակերտներից մի քանիսը, վորոնք մեծ եյին հասակով և տիրացություն անել գիտեյին, վեր եյին առնում տեր հոր փիլոնը, մաշտոցը, բուրվառը և քահանայական այլ սպասները։ Նրանք գնում եյին խորհուրդի տեղը։ Այսպիսի դեպքերում, յերբ կարող եյինք մի փոքր ազատ շունչ քաշել, ավելի դառն եր լինում մեր վիճակը։ Վարժապետը մտածելով, վոր իր բացակայության ժամանակ մենք անկարգությսւններ կանենք, հնարել եր մի սատանայական միջոց մեզ հանգիստ պահելու համար։ Նա մեզ նստեցնում եր միմյանցից հեռու, մեր հագուստի լայն փեշերը տարածում եր