Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/273

Այս էջը սրբագրված է

քնի միջից, մեքենաբար շարժում եր թիակը, վոր ձեռքից բաց չեր թողել: Հնազանդ նավակը գիտեր իր գործը, գնում եր նույն ուղղությամբ, վոր սկզբից նրա տերը նախագծել եր նրա համար: Ծովը խաղաղ եր։


Բայց խաղաղությունը յերկար չտևեց։ Հարավային քամին, վոր սկսեց փչել արևի ծագելուց հետո, սկզբում մեղմ եր, հետզհետե սաստկացավ։ Ծովի հանդարտ մակերևույթը սկսեց հուզվել: Նավաստին չեր նկատում այդ փոփոխությունը, նա դեռ աչքերը խփած, շարժում եր ձեռքերը, վորպես հոգնած, քնով ծանրացած մայրը, կես գիշերին, մեքենաբար շարժում ե անհանգիստ յերեխայի որորոցը։ Ասլանը առավ թիակը նրանից և հմուտ ձեուքով սկսեց ինքը թիավարել։ Նավաստին վոչինչ չզգաց:


Ալիքները այն աստիճան բարձրացան, վոր ջուրը այժմ սկսել եր ցայտել նավակի մեջ։ Նավաստին զարթնեց։ Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես, աշխատում եր՝ բռնի կերպով քունը փարատել էր աչքերից։ Նա զարմացած նայեց իր շուրջը: Նեբրովթ և Գրդուռ լեռների գագաթների վրա յերևուժ եյին մոխրագույն ամպեր։ Մշուշը պատել եր այն կողմը, վորը հետզհետե մռայլվելով, թանձր մառախուղի կերպարանք եր ստանում։ Այդ տեսնելով, նավաստիի հաստ, շագանակի գունով շրթունքները հեգնաբա հետ քաշվեցան և յերևան հանեցին նրա խոշոր, սպիտակ ատամները։


— Ո՜— հո՜, — բացականչեց նա,—շուտով մի լավ փոթորիկ կունենանք...


Մառախուղը հարավային կողմից սկսեց ավելի և ավելի տարածվել և բռնեց հորիզոնի մեծ մասը։ Բայց աղոթարանի կողմից նոր ծագող արեգակը ծիծաղում եր: Յերբեմն կաթկաթում եյին անձրևի խոշոր կաթիլներ, թեև մեր վրայի յերկինքը դեռ պարզ եր։ Ջերմ և հեղձուցիչ գիշերից հետո այդ յերեույթը այդ կողմերում անսովոր բան չեր։


Ասլանը դեռ ուժեղ կերպով թիավարում եր։ Նավաստին կանգնած նայում եր նրա վրա և, կարծես, չեր ուզում զրկել նրան այդ փոքրիկ զվարճությունից։


— Շուռ, տուր դեպի նկատեց նա, — աշխատիր մոտենալ յեզերքին, յեթե վոչ, հորձանքների մեջ կընկնենք։


Հետո դառնալով ինձ, հարցրեց.


— Դու լողալ իմանում ես։


— Վոչ, —պատասխանեցի յես։


— Յերբ միքանի րոպեյից հետո այդ նավակը ջրի տակը կգնա,