— Լավ են սարքված նրա սենյակները։
— Շատ լավ են սարքված. ամեն պատրաստություններ ունի
նա. մահճակալ, անկողին, աթոռներ, գրասեղան և զանազան կարասիք։
Պատերը զարդարած են պատկերներով. պատուհանները
լի յեն գրքերով։ Բայց մահճակալ ունի, նրա վրա չի պառկում.
մահիճ ունի, գործ չե ածում: Պառկում ե մերկ հատակի վրա,
առանց անկողնի: Զարմանալին այն ե, վոր շատ անգամ կողքերի
տակին մանր խիճեր ե ածում, վոր ավելի ցավեցնե։ Յերբ հարցնում
ե, վարժապետ, ինչու յես մարմինդ տանջում, նա քեզ
պատասխանում ե. — «Յես այդ տանջանքով մարմինս ամրացնում
եմ. դիցուք թե, այնպես պատահի, վոր ստիպված լինեմ մի
քանի գիշեր սարերի մեջ մնալ. այնտեղ ով կտա ինձ մահիճ ու
մահճակալ. պետք ե նախապես սովորել առանց անկողնի, մերկ քարերի
վրա պառկելը»։
— Ապա ինչու համար ե պատրաստել իր մահիճն ու մահճակալը
քանի վոր գործ չի ածում։
— Հյուրերի համար։
— Հյուրեր ունենո՞ւմ ե։
— Յերրեմե բոլորովին անծանոթ մարդիկ հայտնվում են նրա
մոտ, մի որ, յերկու որ մնում են և դարձյալ անհայտանում,
են: Դուք մահճակալի վրա ինչու յեք զարմանում, վորդի, — խոսքը
փախեց տեր հայրը, — իր սենյակներում գեղեցիկ վառարաններ
ունի, բայց յերբեք կրակի յերես չեն տեսնում։ Դուք չգիտեք,
մեր կողմերում ձմեռը վորքան սաստիկ ե լինում. մարդու թուքը
բերանի մեջ սառչում ե։ Բայց նա իր անվառ սենյակի
լուսամուտները բաց թողած, այնպես ե քնում։ Շատ անգամ մի
քանի որով քաղցած ե մնում, վոչ ուտում ե և վոչ խմում, միայն
ծխում ե։ Բայց յերբեք իր ուժերը չե կորցնում։ Իսկ յերբ սկսում
ե ուտել, հինգ մարդու չափ ուտում ե։ Նա հում միս ել ե ուտում,
և վոչխարի արյունը այնպես ե խմում, ինչպես վոչխարի կաթը։
Սկզբում այդ բաները գյուղացիների աչքում խիստ ոտարոտի եյին
թվում, բայց հետո ընտելացան: Միս, ասում ե նա, ա մեն տեղ
կարող եմ գտնել, կամ մի թռչուն կվորսամ, կամ մի վայրենի վոչխար
կգնդակահարեմ, բայց յեփելու համար կրակ ամեն տեղ դժվար
ե գտնել, այդ պատճառով պետք ե սովորել առանց յեփելու
ևս ուտել միսը։
— Բայց ի՞նչու նա որերով քաղցած ե մնում։
— Առաջ յես այնպես եյի կարծում, վոր հոգու համար ե անում
մեր հին ճգնավորների նման ծոմ ե պահում։ Մի անգամ հարցրի,