նա բոլորածին այլ կերպ բացատրեց իր ծոմապահության պատճառը։ Տեր հայր, ասաց նա, կարող ե պատահել, վոր յես ստիպված կլինեմ մի վորևե լեռան խորքերում պատսպարված լինել, վորտեղ բնակչություն կա և վոչ հաց,- կարող ե պատահել, վոր հանգամանքների պատճառով յես ստիպված կլինեմ միքանի որ այնտեղ քաղցած մնալ, չե վոր այժմյանից պետք ե սովորեցնեմ ինձ քաղցածության։ Յեվ այնպես, նա միշտ յերևակայում ե՝ մի անապատական լեռնային կյանք, հեռու մարդկային բնակությունից, ամայության մեջ, խուլ մթին քարանձավներում, և մի այդպիսի կյաքի համար վաղորոք աշխատում ե պատրաստվել։ Բայց ինչու համար,- վոչ վոք չգիտե։
— Այդպիսի մի տարորինակ մարդ ե նա, —շարունակեց տեր
հայրը. — յեթե մոտենաք նրա բնակարանին, այնտեղ կտեսնեք
զանազան մեծությաթյամբ զանազան քարեր: Համարյա
ամեն որ վորոշյալ ժամերում, նա այդ քարերը բարձրացնում ե և
ձեռքով զանազան շարժումներ ե գործում: «ՈՒժս փորձում եմ, —
ասում ե նա, — վոր տեսնեմ, յեթե մի որ պետք լինի այսպիսի քարեր
միմյանց վրա դարսել, արդյոք կարո՞ղ կլինեմ»։ — «Քարերով
տուն պիտի շինեք»։ — «Վոչ, մի ուրիշ բան»... Յեվ այսպես, փոքրը
ցած ե դնում և ավելի մեծն ե վեր առնում, և անդադար շարում
ե միմյանց վրա: Չափազանց հոգ ե տանում թե իր մարմինը ամրացնելու
և թե իր ուժի վրա։ Մեր գյուղում հազիվ մի տղամարդ
կգտնվի, վոր նրա չափ ուժեղ լինի: Յեթե մեկը նրանից ուժեղ ևս
լինի, բայց նա այնպիսի սատանայական ֆանդեր գիտե, վոր ձեռքը
ընկած մարդին կկաշկանդե և հավի նման իր վոտների տակը կդնե։
Այդպիսի դեպքեր շատ են պատահել։ Նրանից որինակ առնելով,
մեր յերեխաները ևս սկսել են հետևել նրան։ — «Առողջ և զորավոր
մարմնի մեջ ե բնակվում զորեղ հոգին», — ասում ե նա, — «պետք ե
աշխատել զորացնել մարմինը»։
Յես խորին ուշադրությամբ լսում եյի։ Տեր հայրը շարունակեց.
— Յես յերբեք չեմ տեսել մի այդպիսի անհանգիստ մարդ. վոչ
մի րոպե դադարում չունի։ Յերբ դասերը կվերջացնե, վոտքի վրա
մի բան կուտե և իսկույն վազ կտա դեպի դաշտը։ Այնտեղ հնձվորի
հետ հունձ կանե, վոր ցույց տա, թե ինչպես պետք ե հնձել,
այնտեղ հերկավարի հետ կհերկե, վոր ցույց տա, թե ինչպես պետք
ե հերկել, և շատ անգամ, բահը առած, բարջարանոցներում ածուներ
կփորե։ Բանջարների մշակությունը մեր գյուղում բոլորովին
անծանոթ եր, նա որինակ տվեց մեզ, իր դպրոցի մոտ մշակելով մի