Չնայելով մեր այն որվա դժվարին ճանապարհորդությանը, չնայելով իմ սաստիկ հոգնածությանը և խնայելով, վոր գիշերի կեսից անցել եր, բայց յես քնելու և հանգտանալու կարիք չեյի զգում։ Պատրաստ եյի ամբողջ գիշեր անցկացնել մինչև անգամ ամենադատարկ խոսակցություններով, միայն թե կարելի լիներ սպանել ժամանակը, մինչև կլուսանար, մինչև կտեսնեյի նրան... Բայց տեր հայրը իմ հանգստանալու մասին եր մտածում։ Իմ անկողինը արդեն պատրաստ եր. հանվեցա, մտա տեղերիս մեջ: Բարձերի մոտ դրած եր յերկու անոթ, մեկը լի ջրով, մյուսը լի գինով, վոր յեթե գիշերը ծարավեյի, վորից վոր կամենայի՝ նրանով ծարավս կոտրեյի։ Իմ կշտին անկողին մտավ տեր հայրը։ Նա յել ինձ նման յերկար անքուն մնաց։ Բայց նրա անքնության պատճառը բոլորովին այլ եր. նա անկողնի մեջ աղոթում եր. ամրողջ «յեկեսցեն» պետք ե վերջացներ, հետո քներ...
«ԿԱՅԾԵՐ»
1. Վո՞րն եր ՐաՖՖու վորոնած վարժապետի ցանկալի տիպը: