Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/284

Այս էջը սրբագրված է

տահայտելու մեջ և թե քնքուշ զգացմունքներ ու նուրբ յերգիծանք: Նրա պոեզիայի նյութը կազմում ե բուրժուական ազգայնական պայքարն ոտար ուժերի դեմ, պատժական անցյալը և ներկա խաղաղ կենցաղը։


Յերեք դեպքում ել բանաստեղծը մարտական նացիոնալիզմի արտահայտիչ ե։ Իր գրվածքների մեծ մասը քարոզչական ե, հրապարակախոսական, մանավանդ ռուս-տաճկական պատերազմի շրջանում գրածները։ Ապրելով հայ բուրժուական լիբերիալիզմի նվաճումների շրջանում , Ռ. Պատկանյանն արտահայտեց այդ շրջանը ռազմական պոեզիայով։ Իր այդ տեսակետից յելնելով, նա խարազանեց ոտարացող հայ խոշոր բուրժուային-աղային , մանավանդ յերբ վերջինս իր ունեցածից մասն չեր հանում թյուրքահայ ազատագրության գործին կամ նրա առորյա կարիքներին։ Իր «Ագատ յերգերում» ազգային պայքարը յերգելիս, մանավանդ 1877-78 թ. պատերազմի որերին, Ռ. Պատկանյանի գրիչը կծու մարտական, միաժամանակ նեղ ազգայնական։


Պատկանյանի տաղանդի ամենամեծ արտահայտությունը նրա Նոր-Նախիջևանի բարբառով գրած պատմվածքների և յերգիծական վոտանավորների մեջ ե։ Այստեղ նրա գրչի արտադրությունը հասել ե գեղարվեստական կատարելության։ Քաղքենիական կենցաղի , տղայական դասի բարքերի նկարագիրը տվել ե փայլուն գծերով, յերբեմն ծաղրով, սուր յերգիծանքով, յերբեմն մեղմ յումորով: Բայց այդ ամենը գրված լինելով տեղական բարբառով,լայն ընթերցող մասսաների համար կորցնում են գրեթե իրենց ամբողջ արժեքը։


Ռ. Պատկանյանը գրել ե գրական բոլոր տեսակներով՝ վեպեր. պատմվածքներ , լեգենդ, բալլադ, առակ, պոեմ, ելեգիա, ներբող և այլն։ Գրական այս ձևերով գործերն ավելի գեղարվեստական են և արտադրված բանաստեղծի գրական դործունեյության առաջին շրջանում:


Վիպական արձակ գրվածքներից հայտնի յեն՝ «Յեա նշանած եյի», «Փառասեր», «Տիկին ու Նաժիշտ»։ Նոր-Նախիջևանի բարբառով՝ «Չախու», «Բաց աղբար», «Քաղքեթոն», «Բարևագիր», «Խտպահատը վորի՞նն ե», «Փորսուխին Ավագը» և այլ: