Ակնապիշ, անձայն, խորհուրդ ճակատիդ,
պատանի, ուր ես մտքով մոլորած,
ներկ ու վրձիններ ցիր ցան առաջիդ,
վշյա կտավը քու հանդեպ փռած:
Շուռ տուր աչերդ, նայե դես ու դեն,
տես, քեզ ծաղրում ե անմիտ ամբոխը,
զարթի՛ր, սիրելի, այդ անուշ քնեն,
գոնե մի անգամ հանե քո վոխը։
Բայց դու ներում ես նոցա վեհ հողով,
խուլ ես աշխարհի ունայն շշուկին...
հանկարծ աչքերդ փայլեց սուրբ շնորհքով,
հսկա սիրտդ թնդաց խիստ ուժգին։
Առիր վրձինը, թաց արիր ներկով,
շունչ տվիր անշունչ կոպիտ կտավին.
յերկնից խորհուրդը մեկնեցավ քեզմով,
քեզ անկարելին անհայտ ե բնավին։
Սեր, ատելություն, հանճար, բարկությոան
տվիր պատկերին մատիդ շարժվածքով,
ինչ վոր չի հայտնեց ճարտարի լեզուն,
դու պարզ հայտնեցիր անձայն խոսվածքով:
Ապշեց ամբոխը, վազեց, հառաջեց
քու կենդանագիր պատկերի դիմաց,