ՅԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ
* * *
Քաղցրախոս պովետ, քու անույշ լեզուն
քնարդ ներդաշնակ, հոգիդ զգայուն —
աշխարհ գրավեցին. դափնեզարդ գլխով
դու ժուռ ես գալիս մարդկանց մեջ շքով։
Քեզ սիրեց աշխարհ, սիրեց սերտ սիրով,
արահետ, ուղիդ փռեց վարդերով.
համբավդ հեռու աշխարհներ հասցուց,
քեզ արժանացուց դյուցազանց դասուց.
ու դեռ քու հոգին չեր յելել մարմնից,
նա քեզ արձաններ կանգնեց մետաղից:
Քեզ սիրեց աշխարհ և սիրեց — իրոք,
զի անույշ լեզվիդ չլսեց վատ խոսք.
լարերիդ յերբեք չտվիր դադար,
յերբոր գովելու ունեյիր պատճառ.
բայց յերբոր բասրել պետք լիներ չարին՝
քնարդ իսկույն կախվում եր պատին։
Քու ասպարեզն եր գինառատ խնջույք,
քեզ պատում եյին կանանց, կուսից հույլք.
վարդ եր տեսածդ վարդ եյիր յերդում,
փշից, տատասկից միշտ հեռի փախչում...
*
* *
* * *
Այլ եր վիճակը մի այլ պովետին,
անհաշտ թշնամի կարծած ամենին,
վորին սկսած փաքրից մինչև մեծ՝
մարդկության ցեղի անվանեցին ցեց։
Դառն եր վիճակը, դառն եր կոչումը
այդ տարաբախտին. դրսում՝ վոչ տունը
ուներ նա հանգիստ. ծննդյան որից
սիրո մի նշան չի տեսավ միջից։
Լեզուն—մահաթույն ասացին մարդիկ,
ճարտար խոսվածքը — չարության գործիք,
և այն հանճարը, վոր նորա բաժին
տվավ ի վերուստ,— մարդիկ ջանք արին
թաղել ցեխի մեջ իրանց վատ կենաց,
վորի մեջ ինքյանք եյին թաթախված։
Բայց նա միշտ հպարտ՝ մնաց հաստատուն:
Հանճարն եր նորա միակ ձեռնածուն,
անդողդոջ վոտքով անցավ այս աշխարհ
հոգին անվրդով, ճակատը պայծառ.
և մինչև վերջին րոպեն իր կենաց
սրտից չի հանեց հառաչանք, վեչ լաց։
Բայց յերբոր նորա անշնչցած մարմին
Զազրելի սողնոց յեղավ լոկ բաժին,
և յերբ շատ դարեր գնացին, անցան,—