Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/29

Այս էջը հաստատված է

Ով թուր ունի, առաջ իմ գլխիս խփի, իմ սիրտս խրի, ապա թե վոչ՝ քանի բերնումս լեզու կա, փորումս սիրտ, յես լեղապատառ ձեն կտամ. «եդ ո՞ւմ վրա յեք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում: Թաք ըլի դու, դու՝ իմ պատվական ազգ՝ քո վորդու արածը, քո վորդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, վոր աշխարքի հետ չի փոխիլ։ Յերբ վոր կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսանք: Աղասին քո վորդին ա, սրանից դհա մեծ, դհա անվանիքը շատ ունիս․ ինձ մի սիրտ տուր՝ արևիդ մատաղ գնամ. տե՛ս՝ թե ի՞նչ ձևով եմ գնում, նրանց բերում, առաջիդ կանգնացնում, վոր դու յել զարմանաս՝ թե ենպես վորդիք ունեցողը աշխարքումն ել ի՛նչ դարդ կանի, յերեսս վոտիդ տակը։ Տուր՝ եդ սուրբ ձեռդ ել մի համբուրեմ, վոր ինձ ներես, ու գնանք մեր սիրուն Աղասու մոտ։


  1. Պայքարելով աշխարհաբարի հաղթանակի համար՝ ի՞նչի մասին եր խոստանում գրել Խ. Աբովյանը: Պատասխանը փնտռեցեք «Վերք Հայաստանի»-ի առաջաբանում:
  2. Հայ հասարակական վո՞ր դասակարգը շահագրգռված եր աշխարհաբարի հաղթանակով յեվ վո՞ր դասակարգն աշխատում եր պահպանել գրաբարը:
  3. Հայոց պատմական անցյալին ի՞նչ մոտեցում ունի Աբովյանը: Պատմական վո՞ր հերոսները կամ խավերն են պաշտելի նրա աչքում:
  4. Ինչո՞ւ այդքան դժվար եր Աբովյանի համար միանգամից լուծելու աշխարհաբարի խնդրը: Գտե՛ք նրա յերկվության, կասկածների յեվ իր վեպը գրելու ժամանակ ունեցած տրամադրությունների պատճառը:
  5. Հասարակական վո՞ր խավերի գաղափարախոսն ե Խ. Աբովյանը յեվ պատմական ի՞նչ շրջանի ծնունդ: Հիշեցե՛ք «Հյուսիսափայլի» գործիչներին:
  6. Ի՞նչ գրական հետեվանք ունեցավ Աբովյանի գործը հետագա ժամամակների համար:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Բարեկենդան եր։ Ձինն եկել՝ դիզվել, սար ու ձոր բռնել եր։ Պարզըկա գիշերը ենպես եր գետինը սառցրել, վոր ամեն մեկ վոտը կոխելիս՝ հազար տեղից տրաքտրաքում, ճռճռում, ճքճքում եր ու մարդի ջանը սրսռացնում, ձեն տալիս։ Ամեն մեկ ծառի ճղկներից, ամեն մեկ տան բաշից՝ հազար տեսակ սառցի լուլա, հազար տեսակ ձնի քուլա՝ կախ եր ելել ու բիզ բիզ իրար վրա սառել։ Հենց գիտես՝