Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/290

Այս էջը սրբագրված է

ՄԱՅՐԱԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԱՂՋԻԿ


* * *


Շուշան, շուտով դեմքդ ծածկե, ձյուն դու թվիր մրոտած,
տես, սիգաճեմ ման ե գալիս հայ աղջիկը մեր կրթած.
վարդի գույնը уж не в моде, то-ли дело бледный лик!
այստեղումը бледный յեն դիփ՝ համ աղջկունք համ կնանիք։
Ի՞նչ ե գաղտնին бледный-ության - այդ հայտնի չե վոչ վոքին
միայն կասեն, վոր շատուց ե կավիճն ունի բարձր գին։
Առավոտ ե. մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
նորա ծնողք այն որ ճաշի гвардеец են սպասում.
гвардеец, ե, լավ միտք արեք, հայ չե, անշնորհ ու տգետ,
гвардеец ե՝ փայլուն շորով, ուսին դրած эполет.
տուն կմտնի, գլուխ կտա այնպես սիրուն, շնորհաշուք,
վոր մեր կրթած հայ աղջկա սիրտը կանե тук-тук-тук!
ենդուր համար նա հայլիից որն ի բուն չի պուկ գալի.
гвардеец-ին դուր չի գալը խիստ և նորան զգալի։
Վոչ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
ի՞նչպես, ի՞նչ կերպ, դուք կհարցնեք, այդ ել չգիտե վոչով:
Բարձի տակը պահած ունի նա Ceorge Sande-ի roman-ը,
գիշերները մորից թաքուն կարգում ե մինչ չորս ժամը.
անհատական այդ աղբյուրից նա քամում ե անդադար
սիրո զգացմունք, սիրո խոսքեր — կանանց սրտին մխիթար։
Նա գտավ յուր идеал-ը, այսոր ճաշին կտեսնե
նա յուր անտես սիրահարին, ում վոր սիրտը տվել ե։
Հայոց աղջիկ, հայոց աղջիկ, գնա առաջ, մի վախիլ,
бледный դեմքդ, շինծու խոսքդ ովին ասես չեն խաբիլ։
Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վնաս,
քեզ սիրահար гусар, yлан, артиллерист կունենաս։
Դու փորձ փորձե նորից դուր գալ, անույշ ժպտա ու խոսե,
քսանմեկդ արդեն մոտ ե, տես, առաջիդ մեծ փոս ե։
Բայց մի թողնիլ դու Ceorge Sande-ին, идеал-իդ մուրանալ.
թե վոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал:
Բայց զգուշացիր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
քեզ, ինչպես դու ցանկանում ես, դու քեզ հային մի մատնիլ:
Փորձ փորձեցիր ու դուր չեկար վոչ улан-ին, гусар-ին,
քսանհինգդ մոտենում ե. հայ աղջիկ, վայ քու հալին։
Հայոց աղջիկ, հայոց աղջիկ, գնա առաջ, մի վախիլ,
бледный դեմքդ, սիրուն խոսքդ ովին ասես չեն խաբիլ:
Տարիներդ ակոս ձգեց քու շնորհալի յերեսին,
վնաս չի կա, - подруг-ներդ դորա համար ճար ունին.
յերբ վոր տանն ես՝ մի հրամայիլ տղոց քեզի մո տենալ,
դուրս գնալիս՝ лик-իդ ձգե դու կրկնածալ հաստ вуаль,
հարցնողներից ուշի ուշով ծածկե տարիդ ծննդյան
ու ամենին հավատացուր, վոր տասնութ ես տարեկան։