* * *
բեր գերանդիդ կախե պատեն քո տանը,
յես իրիկվան կպատրաստես սեղանը։
Ա՜յ մարդ, հերիք ինչ վոր այսոր քնեցար,
աչքդ մեկ բաց, տես թե վորչափ ուշացար,
մեր դրացին վաղ անցկացավ կամուրջեն,
վաղ լռել ե մեր գզիրը ձայնելեն։
Ի՞նչ ես պառկել, ի՞նչ ես քնել սիրական,
արեգական շողը հասավ մեր դրան,
մի ծուլանար, ժամանակդ խնայե,
այն պիտի մեզ բոլոր ձմեռը կերակրե:
ՇԻՆԱԿԱՆԻ ՅԵՐԵԿՈՅԱՆ ՅԵՐԳԸ
Մարդս յեկավ, յեկավ դաշտից՝ դաշտիցը,
կանանչ դաշտից, դալար դաշտից տուն յեկավ,
տուն յեկավ ու դուռը դրեց նստեցավ,
շալկին խուրձ եր, խուրձ ցորենի արտիցը:
— Խուրձդ վեր դիր, թող բաց անեմ թոկերը,
մեջքեդ առնում այդ սուր, այդ սուր գերանդին,
սուր այդ սուր, այդ գերանդիով հնձել ես,
հնձել ես ու խուրձ կապել ես ցորենը։
Ա՜խ, ճակատդ թաց ե յեղել քրտինքով,
թող ճակատդ, թող վոր սրբեմ իմ ձեռով,
իմ ձեռովս գոտիդ բացեմ՝ խուրձդ առնում իմ ձեռով
խուրձդ առնում ծանր բեռդ շալակեդ։
Սառը ջրով ձեռդ լվա, վոտքդ լվա, յերեսդ,
ձեռքիդ վոտքիդ յես ջուր կածեմ, յերբ լվանաս յերեսդ
սրբե ձեռով քո յերեսեդ քրտինքդ,
գլուխդ լվա սառը ջրով, ձեռքդ, վոտքդ, յերեսդ։
Յես քեզ համար հաց թխեցի, սիպտակ, փափուկ գարեհաց,
յես քեզ համար պատրաստել եմ կաթն ու կարագ ու պանիր,
գառան մսեն շամփրի վրա խորոված,
կասկարայով գառան միսը տապակած։
Կուժը լիքը կարմիր գինին դրած ե,
իմ ձեռագործ կտավ սուփրան փռած ե.
ձեռդ լվա, հանգստացիր, իմ սիրական ամուսին։