Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/298

Այս էջը սրբագրված է

կանվանց յետևներեն—խոհեմ հայրը ավելի համոզիչ որինակ եր բերում մայրաքաղաքացի քանի մի պաշտոնատարների «ով» ինելը, վոր ամենևին արգելք չե նոցա ժամանակ- ժամանակ արժանագին ազգասիրական յերախտիքներ անելով ազգի մեջ պանծալի ազգասերներ հռչակ վայելելու։ Յես շարունակում եմ պատմությունս։ Հարություն Ալթմազովը ծնվել եր Յերևանա գավառի անհամար գյուղերից մինի մեջ։ Նորա հայրը մուլքադար եր և ուներ մի ջրաղաց և մի փոքրիկ այգի, վորը ամենը միասին տալիս եյին նորան տարեկան հազար մանեթի չափ արդյունք, վորով շատ համեստ կերպով կենում եր յուր բազմանդամ գերդաստանովն. բայց մի կոպեկ ավելի չուներ յուր սիրական, Հարությունին ոգնելու, վոր յուր յոթը տարվա Թիֆլիսի գիմնազիում սովորելու միջոցին մի բմբուլի ծանրություն չի տվեց ծնողքին։ Առաջին տարին նա կենում եր մի հեռավոր ազգականի տանը, իսկ մյուս տարիները նա արդեն ճարել եր մասնավոր դասեր, վորից ստացած փողովն վոչ միայն անդորր ապրում եր, այլ և մի պառավ ոտարուհու ամսական տասներկու մանեթ տալով՝ սովորում եր նրա մոտ ֆրանսերեն , գերմաներեն և յերաժշտություն, վորը շարունակեց մինչև գիմնազիստ, դուրս գալը: Տասնիննը տարեկան լավ սովորած գիմնազիստ, սիրուն, բարեկիրթ —վո՞ր աշխարքի մեջ կարող եր կորչել, վոր Պետերբուրգի մեջ կորչեր, ուր յերիտասարդների մեջ յերբեք այնքան շատ լավ պայմաններ չեն ամփոփվում, վորքան վոր ամփոփված եյին Ալթմազովի մեջ: Աալթմազովը վաղուց արդեն սովորել եր առաջնակարգ աշակերտ համարվելու. շատ դժվար եր նորա այդ համոզմունքեն ու գիտակցութենեն հրաժարվելու՝ կուզեր նորա կեցած քաղաքը Թիֆլիս լիներ, կուզեր Պետերբուրգ, կուզեր Լոնդոն։ Անձնապաստանությունը արդեն նորա մեջ խորունկ , արմատներ ձգել եր։


Պետերբուրգ գալով, ինչպես շատերին և գրեթե միշտ պատահում ե, նա չի շվարեցավ, չի մոլորվեցավ, ինքնիրան չի կորուց. նա յուր կենցաղի և ապագա գործունեյության ծրագիրը արդեն վաղուց արել եր։ Մայրաքաղաք հասած չի հասած, իսկույն հրամայեց կառապանին՝ տանել իրան Մեծ Մարսկոյ ասած փողոցը, ուր յերևելի հյուրանոցներեն մինումը սենյակ վարձեց։ Հետո բացեց պայուսակը, հանեց մեջեն պահծու հալավները, հագավ, ծոցը դրավ Թիֆլիսի գիմնազիեն ստացած վկայաթուղթը և իսկույն գնաց համալսարան. դռնապանեն հարցուց մի քանի, իրան պետքական պրոֆեսսորների անունները ու հասցեները և սկսավ այցելություն անելու. քանիսին տանը չի գտավ,—նոքա կամ արտասահման եյին