Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/301

Այս էջը սրբագրված է

թյունը և արտաքին գեղեցկությունը միշտ և հանապազ գոված ե յեղել ամեն ազգերի մեջ: Յեվրոպացիք իզուր առգրում են այդ հատկությունները վրացիներուն, կիսաթուրք, կիսամոնգոլ չերքեզներուն. այդ սխալ ե...


Ճաշեն հետ կնանիք և մի քանի ոտարազգի յերիտասարդներ գնացին մյուս սենյակը, ուր կար դաշնամուր, և սկսան՝ վորը յերգել և որը նվագել, Ալթմազովն ել գնաց խառնվեցավ նոցա մեջ: Ամեն տեղ նկատված ե, վոր զանազան կողմերե ժողովված ոտարազգիներ՝ թե՛ նավի, թե՛ շոգեկառքի և թե՛ հյուրանոցի մեջ, առավել շուտ և սերտ կբարեկամանան, կմիավորվին, քան թե իրանց սեպհական քաղաքումը, իրանց սեպհական ոճաղի առջև, վորն ամեն մարդ հաչաղկոտ աչքով պահպանում ե ոտարի ասպատակութենեն: Հյուրանորի ոճաղն այն առանձին հատկությունը ունի, վոր ամեն ազգի մարդոց բերում, միավորում ե իր հյուրընկալ շրջապատը։


Կուշտ և թեթև ճաշեն հետ ամենքը տրամադրված եյին զվարճության. դաշնամուրի առջև առաջինը նստավ անգլիացի կինը և սկսավ Սկովտիայի սարերու ուրախ ու խաղացկուն արձագանքները հնչեցնել. հետո նստավ (դաշնամուրի առջև) գերմանացին ու սկսավ Ստրաուսի վալսերը ածելու, վոր դարձյալ դեպի պար եր հրավիրում գրեթխենների հետ, լուսնյակ գիշերով, Թյութոնբուրգի այսերով ու վհուկներով լցված անտառումը։ Հերթը հասավ ֆրանսիացի կնոջ, վորը նվագեց Caira և Marseillaise-ը վորն լսելիս մարդ կատաղում եր։


Անգլիացի կինը դարձավ Ալթմազովին ու հարցուց. «Պարոնը սիրում ե արդյոք յերաժշտություն»: — Վո՛չ միայն սիրում եմ, այլ մի փոքր գիտեմ ևս, ասաց նա և համարձակ գնաց նստավ դաշնամուրի առջև։ Այս համարձակությունը ծիծաղելի լրբություն կարող եր յերևել հյուրերի աչքին, յեթե հենց առաջին աքորդները առնելիս, նոքա չնկատեյին, վոր Ալթմազովը վոչ միայն սիրուն յերիտասարդ ե, այլև լավ յերաժիշտ ե, յեթե վոչ նվագահանդեսներումն նվագելու համա, գեթ տնական ընկերության մեջ։ Մի ահեղահնչյուն ներածութնից հետո, Ալթմազովը նվագեց պոպուրի Կավկասի սարերու մեջ յերգված տեղերեն, վորոնք թե իրանց նորությամբ և թե մեղեդիների ինքնուրույնությամբ, հյուրերի վրա յեթե վոչ հրապուրիչ, գոնե չափազանց ցնցող, ապշեցնող ազդեցություն արին։ Յերիտասարդ հայի մատերի արագությունը, յերաժշտության ինքնուրույնությունը, ունկնդիրների ներվերի թուլությունը, նվագողի կրքոտ բնությունը միասին Առած, այնպիսի տպավորություն արին կանանց վրա, վորը կարող եմ միայն Աստվածաշնչի ոձի՝ մեր նախամոր ականջին փսփսած ձայնին համեմատել։