—-Բայց կատարելություն ե այս յերիտասարդ հայը, ասաց ֆրանսիացի կինը,կրքոտ աչքերը Ալթմազովի վրա նետելով։
— Հիանալ յե՜, ասաց գերմանացի կինը, ու աչքերը խոնարհեց։
— Անպատճառ Բագրատունիի ցեղեն պիտի լինի սա, ասաց
անգլիացի կինը. այսքան կատարելություն մի մարդու մեջ՝ ակներև
նշան ե նրա կամ լորգի, կամ արքայական ցեղե լինելուն։
Յերբոր հյուրերը կամաց֊կամաց հեռացան, Ալթմազովն ել
գնաց իր սերնյակը և ուզում եր փոքր ինչ հանգստանալ։ Հանկարծ
սեղանի վրա թատրոնի յերկու հայտարարություն տեսավ մինը
ռուսաց կոմեդիայի ներկայացման եր, իսկ մյուսը բալետի։ Իհարկե,
յերիտասարդը , և այդ՝ յերակների մեջ հարավային արյուն ունեցողը
կգերադասե յերկրորդը: Սիրուն վհուկների նման աղջիկներ,
բեմի վրա ձևացուցած առասպելական աշխարհ , հանդիսատեսների
ճոխ ու շքեղ հագուստը ու թանգագին զարդարանքը, ամեն տեղ
գեղեցկություն և յերիտասարդություն, արյունի խաղ յերեսների
վրա , կրքերի արտահայտություն աչքերի մեջ, հոգեկան արբեցումն,
մարմնո գրգիռ—վո՞ր իսկական յերիտասարդի յերևակայությունը չեր
հրապուրիլ այսպիսի չքնաղ հեռանկարը. և ի՞նչ զարմանք, վոր մեր
համազգին նախադասեց արյուն յեռացնող բալետը կրքերը պաղեցնող
խրատական կոմեդիային։
Նա գնաց բալետ և նստավ բազկաթոռների յերրորդ կարգը։
Առածին նվագ հանդիսատեսներեն վոչ վոք նրա վրա ուշք
չդարցուց. բայց յերբոր վարագույրը բարձրացավ ու մայրաքաղաքի սիական
առաջնակարգ դերասանուհին գետնից մի կանգնաչափ թռչտելով՝
եկավ ու վոտքի մատերի ծալքերի վրա կանգնեցավ բեմի մեջ
տեղը և հազարավոր ձեռների ծափահարության ուզում եր իր շնորհակալությունը
հայտնել գլխու քՆքույշ խոնարհելու ու ձեռների
շնորհալի շարժելովը,-հանկարծ աչքը ընկավ Ալթմազովի վրա և
քանի մի ակննթարթ անշարժ, ապշած մնաց: Այդքանը բավական եր,
վոր հանդիսատեսները հասկանային նրա ապշության պաաճառը.
րոպե չանցած՝ շատերի բինոկլները ուղղվեցան Ալթմազովի վրա։
Ալթմազովը իսկույն հասկացավ, վոր այu րոպեյիս յերկու ճանապարհ
ե բացվում նորա առջև. կամ մնալ թատրոնի մեջ և Պետերբուրգի
առյուծների շարքը ընկնելը, կա՛մ փախչել ու իր առաջադրած
նպատակին չխոտորվել։ Հոր խրատները նորա մեջ խոր արմատներ
եյին ձգել։ Նա կամացուկ թողեց թատրոնը և հեռացավ։
Բայց թե ի՞նչ խրատներ եր տվել նորա հայրը՝ ասել չեմ կարող,
յեթե ցանկանայի ևս. բայց կարդացողը պարզ կտեսնե այդ, յերբոր
այս ճշգրիտ պատմությունը մտադրությամբ ծայրե ծայր կկարդա։