գեղեցիկ, անտիկական յերեսի տիպարը... չե, չե, մայրս սաստիկ սխալվում ե, մորս աչքը վախցած ե»...
Իշխան Կաբիլկինը վոչինչ պատճառ չուներ Ալթմազովի առաաջարկությունը
մերժելու, մանավանդ վոր նորա մոտիկ բարեկամ,
մաթեմատիկայի սպոֆեսսորը մեծ գովասանքով խոսել եր նորա
հաջող գիտության մասին, գրեթե ամեն գիմնազիական առարկաների
մեջ. նմանապես՝ Ալթմազովը խոսակցության մեջ հայտնել
եր նորան և այն կարծիքը, վոր նա վոչ այնքան փողի համար ե
պաշտոն փնտռում, վորքան մի ազնիվ գերդաստանի մեջ բնակվելու,
վասն զի ինքն ել, թեև չքավոր ե, բայց ազնիվ սերնդե յե
և չի ուզում, շատ ուրիշ յուր համազգիներու նման, ընտանիքե
դուրս բնակվելով, նույն իսկ մայրաքաղաքի մեջ անցնել կիսավայրենիի
կյանք՝ հեռու ընտանեկան անմեղ վայելչություններե, հեռու
քաղաքային և ընտանեկան կյանքե, վորից միշտ զուրկ են վարձած
սենյակներումը բնակվող յերիտասարդները։
Իշխան Կաբիլկինը նշանակեց նորան յուր տան մեջ մի զարդարուն
սենյակ, ճաշ, թեյ, սուրճ, նախաճաշիկ, լվացք, ծառա և
ամսական հարյուր մանեթ ռոճիկ։ Մեկ ուրիշ ուսանողի այսպիսի
պայմանը յերջանկություն կերևեր, բայց Ալթմազովը բավականին
քիթը կախած վերադարձավ յուր հյուրանոցը, վոր յուր պայուսակը
ու մյուս բաները բերե։ Իշխանուհիի լուռ պատերազմը
նորա սիրտը «վորոտ ձգեց»։ Կառապանը անհամբերությամբ սպասում
եր նորան, վոր այս անգամ ևս ստացավ նորանեն մի ուրիշ
մանեթնոց։ Հյուրանոցումը նախաճաշիկը նորից ժողովեց յերեկվա
հյուրերուն. այս անգամ Ալթմազովին յերեք ոտարուհիները և
նոցա հետ ուրիշները, ինչպես հին բարեկամի, բարևեցին. դարձյալ
միասին կերան ու խմեցին, դարձյալ, հետ սեղանին, գնացին
մյուս սենյակ յերգելու ու նվագելու, դարձյալ Ալթմազովը յուր
շարադրած ասիական մեղեդիներեն մինը նվագեց նոցա առջև, նորից
ծափահարեցին նորան, նորից իրանց մեջ փսփսալով, բայց
նորա ականջին հասցնելով, գովեցին նորա յերաժշտական քանքարը,
դեմքի ու իրանքի գեղեցկությունը, բարեկրթությունը և
գիտությունը, բայց, ավաղ, նորա տրտմությունը փարատել չի կարողացան:
Իշխանուհին նորա անձնասիրությանը անբուժելի խոց
եր հասուցել: Յերկու ձայն նորա մեջ բարձրաբարբառ խոսում եյին.
«Փոխե նպատակդ, թուք գոռոզ իշխանուհու վրա, ազնիվ յեղիր,
ուղիղ ճամփով գնան. իսկ մյուսը ասում եր. «Հիշե հորդ
խրատները, խորամանկ յեղիր, ինչ հնարով կուզե լինի՝ հասիր
նպատակիդ — փողի, փողի և փողի»: