Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/313

Այս էջը սրբագրված է

շերների» արկածքներ եյին։ Նա շրջապատված եր չքնաղագեղ կնանիքներու և աղջիկներու, սիրով, հարգությունով, պատվով, հրավերքով։ Որ չեր անցնում, վոր նա հրավիրված չլիներ կամ մի կոմսուհու, կամ մի իշխանուհու, կամ մի մեծատան կնոջ տուն հացկերույթի, յերեկույթի, նվագահանգիսի, հեռավոր մի անտառ, կամ ամրոց , կամ ծաղկոց ճեմելու, կամ ձիով զբոսնելու. որ չեր անցնում, վոր նորան մի բուրած նամակ չի գար, կամ մի կաթոգին ձեռաց սեղմումն չի պատահեր , կամ քնքույշ հայացք չնծայվեր: Իշխանուհին տեսնում եր այդ ամենը և ամեն հնար գործ եր դնում, վոր Յեվդոկիան թույլ չտա իրան այդ կրքերի հեղեղատին մատնվելու. բայց ի՜նչ կանես. կարելի՞ յե հրամայել կրակի մոտ կեցած վառողին, վոր չի բռնկի, կամ ասել սառուցին՝ կեցիր արեգակի տակ և մի հալչիրր:Դեռ ևս դաստակերտեն քաղաք չեկած՝ Յեվդոկիան պինդ սիրահարվեցավ Ալթմազովի վրա, և նույն շաբաթ Յերևան գրվեցավ այսպիսի բովանդակությամբ նամակ։ «Ամեն բան դեպի լավն ե գնում. իշխան կաբիլկինը 40 000 որավար հող ունի, բանկումը 4,000,000 մանեթի նաղդ փող և վոչ մի կոպեկի արտք. իշխանուհին պահարանների մեջ առավել քան թե 500,000 մանեթի ակնեղեն, վոսկիե զարդեր և արծաթե սպասներ ունի. իոկ աղջիկը իմ վրա մինչև ականջները սիրահարված ե»։


Ոգոստոս ամիսն եր , վոր մաթեմատիկայի պրոֆեսսորը, վորի հետ պատմությանս սկզբումը ծանոթացանք, մի որ յեկավ և ասաց. «Արդեն ժամանակն ե խնդիր տալու և մտնելու համալսարան»: Հետևյալ որը Ալթմազովը գնաց համալսարան, խնդիր գրեց ե ներկայացավ դեկանին, վոր միամտեցուց նորան ասելով՝ «Ձեզ առանց քննության կընդունենք»։ Այս կողմանե ևս միամտեցած, Ալթմազովը վերադարձավ դաստակերտ և այնուհետև լիապես անձնատուր յեղավ ամեն կերպ վայելչության։


Քանի մի ժամանակեն ամարանոցի յեղանակը վերջացավ, մարդիկ հետզհետե քաղաք քաշվեցան. իշխան Կաբիլկինն ել գնաց քաղաք յուր ընտանիքով։


Իշխանուհին չափե դուրս խելոք կնիկ եր. նա շատ լավ գիտեր, վոր Ալթիմմաղովը յերբեք չե կարող նորա աղջկա մարդը լինել, վոր ինքը միշտ կգտնե հնար նոցա փոխադարձ սերը կամ սառեցնելու, կամ բռնի բաժանելու , բայց կարծում եր , վոր Յեվդոկիան , սիրելով նորան, միշտ նորա տված դասերը առավել խորունկ կտպավորե մտքի մեջ և առավել կորոճա. և այդ պատճառավ թույլ եր տալիս վորքան կարելի յե՝ յերկար տևի որվա մեջ սոցա պարապմունքը: Յեվ զարմանալ՜ու բան. Յեվդոկիան, վոր առաջները վոչ