Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/315

Այս էջը սրբագրված է

ինչ վարձ վոր ինձ եր տալիս՝ նույնը անշուշտ և նորան պիտի տաք. յերաժշտության արվեստի մեջ յեթե այդ վարժուհին ինձանից լավ չլինի, վատ յերբեք չե՛»։ Իսկ ինքը Հենզելթը դասի գլուխ ստանում եր տասը մանեթ։


Այդ վերջին անգամն եր, վոր Հենզելթը յեկավ և վոչ նորա հանձնարարած վարժուհին ներկայացավ։ Արդեն կարծում եյին՝ թե՝ նա մոռացել ե յուր խոստմունքը և հանձնարարական նամակը վարժուհուն չի տված՝ գնացել ե արտասահման:


Մի որ, ճաշից հետո յերբ ամենքը նստած եյին դիվաննոյ ասած սենյակումը, հանկարծ զանգակը հնչեց: Ծառան շտապելով գնաց և շուտ հետ յեկավ, ասելով. «Մի կին կամենում ե տեսնել իշխանուհուն»: Իշքանուհին ասաց ծառային. «Ներս համեցեք արա՛»։ Դուռը բացվեցավ, և մի թխլիկ յերեսով, բայց գեղեցիկ տիպարքով աղջիկ ներկայացավ և տվեց իշխանուհու ձեռքը մի նամակ, ասելով. «Հենղելթից»։ —Գիտեմ, գիտեմ պատասխանեց իշխանուհին. խնդրեմ նստեցեք։ Բայց յես ձեզ յերկու շաբաթ ե, վոր անհամբերությամբ սպասում եմ:«Ներեցեք ինձ, պատասխանեց անծանոթ աղջիկը ամաչելով, յես մի փոքր տկար եյի»։Խնդրեմ նստեցե՛ք, ասաց նորից իշխանուհին, և հետո ավելացուց.«Կարո՞ղ եմ հարցնել ձեր անունը:« Անունս Սուսաննա յե», պատասխանեց աղջկը, աչքերը խոնարհելով։


Համեստությամբ նստավ որիորդ Սուսաննան և մի կարճ միջոց լռություն թագավորեց սենյակի մեջ, ինչպես ասում են՝ «հրեշտակ խաղաղության թռավ»։ Նստողները սկսան մին մինի յերես նալելու: Ալթմազովն ել նայեցավ Սուսաննայի վրա, Սուսաննան ել նայեցավ Ալթմազովի յերեսին։ Բայց իշխանուհին, վոր այդ րոպեյին յերկուսի վրան ել նայեցավ, հետագա նկատողությունը արավ, վոր Ալթմազովը հենց առաջին վայրկյանում, առանց մեկ հիմնավոր պաաճառի, ատելով ատեց այդ խեղճ թխլիկ աղջկանը, իսկ Սուսաննան, դորա հակառակի ջերմ և անհրաժեշտ սիրով սիրեր այդ գեղեցիկ պատանուն ։ Ինչո՞ւ։ Ո՞վ կարող ե այդպիսի հարցի պատասխանը տալ։ Ուրեմն մենք ել թողնենք այս հարցը անպատասխան։ Նայենք, գուցե իրերի ընթացքը կլուծեն այս հոգեբանական առեղծվածը։ Բայց այսքան իմանանք, վոր իսկական սերը մի րոպեյի մեջ ե ծնում. իսկ այն, վոր ժամանակով ե ծնում, նորա անունը սեր չե, այլ գնահատություն ։


Իշխանուհին չափազանց մեղքացավ խեղճ աղջկան, վոր ոտար գերդաստանի մեջ, ամոթեն լուռ մնացած, ո՛վ գիտե ի՞նչ հոգեկան տանջանքի մեջ եր այն րոպեյին. և կամենալով այդ ճնշող, անհա-