Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/318

Այս էջը սրբագրված է

պարծենալ, վոր նորան յուր յերկրպագուն կարողացել ե դարձնել. վոչ մի որիոր մինչև անգամ Յեվդոկիան, կարող ասել, վոր Ալթմազովը նորա վրա սիրահարվել ե. մայրաքաղաքի փորձանքներեն շատ հեռու պահեց իրան խելոք Ալթմազովը։ Նորա մարմինը ամբիծ, անարատ մնաց, բայց հոգին։ Այդ ուրիշ խնդիր ե։


Նա յերրորդ դասընթացումն եր, վոր հորը մի նամակ գրեց այսպիսի բովանդակությամբ։


«Իմ վիճակս արդեն վորոշված ե. իշխան Կաբիլկինը ինձ սիրում ե հավատում ե. նորա դուստրը վոչ միայն սիրում ե, այլ սիրահարված ե վրաս. մենք արդեն մեր մեջ թաքուն մատանեփոխություն արել ենք։ Յեվդոկիան ասում ե թե՝ յեթե մայրս կամենա մեր պսակին հակառակելու, յես թաքուն կպսակվիմ քեզ հետ, և նա վաղ կամ ուշ կներե ինձ և չի զրկիլ ժառանգութենե. ուրեմն կարող ես ինձ նպատակիս հասած համարել»։


Բոլոր այդ ժամանակը Սուսաննան շաբաթը յերեք անգամ գալիս եր յերաժշտության դասեր տալու Յեվդոկիային։


Արդեն յերեք տարի յեր, վոր Ալթմազովը և Սուսաննան վարժապետություն եյին անում իշխան Կաբիլկինի տանը, բայց յերբեք պատահած չեր, վոր ամենքը միասին ժողովվեյին և ընդհանուր խոսակցություն ունենային. մանավանդ Ալթմազովը միշտ աշխատել եր բացակա լինելու, յերբ Սուսաննան յուր զբաղմունքեն ազատ ժամանակը խոսացել եր Յեվդոկիայի, իշխանուհու կամ իշխանի հետ։ Մի անգամ Սուսաննան ճաշի յեր հրավիրված. բախտի բերմամբ այն որ Ալթմազովն ել այնտեղ եր։ Հանկարծ իշխանուհին, խոսքը դարձնելով Սուսաննային, ասաց.— «Ահա քանի ժամանակ ե, վոր մենք մին մինի ճանաչում ենք, բայց յերբեք պատահած չե, վոր յես ձեզ հարցնեմ — թեև շատ անգամ մտքես անցել ե — դուք ի՞նչ ազգե յեք. թեև դուք պատվական ռուսերեն խոսում եք, բայց ձեր յերեսի տիպարքը սլավլանի չե»։


— Ապա գտեք, ասաց Սուսաննան ծիծաղելով. յես ի՞նչ ազգե յեմ։


— Չգիտեմ, ասաց իշխանուհին, գուցե սպանիացի յեք կամ իտալացի:


— Վոչ, վեչ, ավելի պինդ ծիծաղելով ասաց Սուսաննան. վսչ սպանիացի յեմ և վոչ իտալացի. գրավ կուգամ, վոր մինչև չասեմ ամենևին չեք գտնիլ:


— Յես գիտեմ, ասաց Յեվդոկիան, դուք փոքր-ռուսաստանցի յեք:


— Չի գտաք, ասաց նորան արդեն ծիծաղեն կլկլալով Սուսաննան։ Աստված վկա, վոր չեք իմանալ: Ապա զոռ արեք, գտեք. ինչ ազգից եմ, շարունակում եր նա յուր հանաքը։