մայրացուս ասում ե, վոր ծնողներիս ինչ ու ինչ մնացել ե, բայց յես յերբեք հետաքրքրություն արած և հարցուցած չեմ, թե ինչ ե և վո՞րքան ե. ինչի՞ս ե պետք հարստություն. իմ աշխատածիս կեսն անգամ մսխել կարողացած չեմ, թեև, ինչպես տեսնում եք, յես վոչինչ բանե ինձ զրկած չեմ։ (Պետք ե ասել, վոր Սուսաննան միշտ ճոխ և թանգագին հագուստով եր հայտնվում իշխանի տանը): Մայրացուս ել, տիկին Հումմելը, ասում ե միշտ. վորովհետև աստված ինձ չարժանացուց մայր լինելու, ուրեմն դու իմ զավակը և ժառանգը կլինիս։ Բարի պառավը ինձ շատ եր սիրում, վոչինչ չի խնայում ինձ համար, մինչև անգամ սաստիկ անբավական ե ինձմեն, վոր յես դասեր եմ տալիս վոչ փողի, այլ որեր ու ամիսներ անգործ չի մնալու ու տան խորշումը չնստելու համար»։
Իրավ վոր ամենքը նկատել եյին նորա անշահասիրությունը:
Շատ անգամ ամիսներ եր անցնում, իշխանը կամ իշխանուհին նորան
փող տալու մոռանում եյին, իսկ ինքը յերբեք չեր խնդրում:
Յեթե տված փողը հաշվետետրումը չի գրեյին տանուտերերը՝ ինքը
Սուսաննան յերբեք իմանալ՝ հարյո՞ւր ունի ստանալիք, թե
յերկու հարյուր, թե հինգ հարյուր։ Միով բանիվ՝ Սուսաննան չափազանց
անշահասեր աղջիկ եր յերևում։ Բայց հագվածը, ինչպես
վերը հիշվեցավ, միշտ նորաձև, նուրբ ճաշակով և հագուստի նյութը
պատվական կերպասների յեր. մատներին հագած ուներ միշտ
հինգ վեց մատանիք, ականջին ողեր, ամենը մեծագին և հազվագյուտ
գոհարներով հեռված։
Սուսաննան շարունակեց իր պատմությունը.
— Իմ անունս Սուսաննա չե, այլ Շուշան ե, (այսպես ե գրած
ծննդական վկայագրիս մեջ) վորն ռուսները չգիտեմ ինչ խորհըրդով,
իրանց կերպի փոփոխել են, իսկ ազգանունս ե Արդ...յան։
Հայրս աստիճանով գնդապետ եր և արդեն գեներալության եր
ներկայացուցած. նա այդ բարձր աստիճանը, ասում են, անշուշտ
կստանար, յեթե այդ չարաշուք պատահարին չհանդիպեր... Խեղճ
հայրիկս։
Ասաց ու արտասվեց։ Բալց տեսնելով, վոր լսողները ամենքն
ել տխրեցան, իսկույն յերեսի վրա մի քաղցր ժպիտ փայլեցուց ու
ասաց, «Ե՜հ, ի՞նչ անենք. ինչ վոր յեղավ՝ յեղավ. տխրելով ու լալով
անցածը հետ չի դառնալ»։
Տխուր խոսակցությունը փոխել կամենալով, իշխանուհին ասաց.
— Ասացեք խնդրեմ, որիորդ Սուսաննա, կամ ինչպես վոր
հայերդ ասում եք, Շուշան, մի՞թե դուք միշտ ամուրի պիտի մնաք,
մի՞թե ձեր մտքեն յերբեք չի անցնում պսակվել, տուն-տեղ ունե—