Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/322

Այս էջը սրբագրված է

Մի անգամ իշխանուհին , ըստ դիպաց յուր մարդու բարձրագույն պարգև ստանալուն, մտադիր յեղավ մի փառավոր պարահանդես տալու, ուր հրավիրված եր նաև Աուսաննան , վորին իշխանը և իշխանուհին արդեն այնքան սիրում եյին,վոր վոչ_ մերձավոր ազգականներեն ստոր չեյին դասում։ Պարահանդեսեն մի շաբաթ առաջ Սուսաննան, յերեսը կարմրած, աչքերը ուրախութենե ցոլալով՝ մոտեցավ ու ասաց Ալթմազովին.


— Պարոն համազգի , ձեր կարծիքրով ինձ վո՞ր գույն հալավը ակել կվայելի (կսազի):


— Իհարկե , հարդագույնը , ասաց Ալթմազովը գրեթե ակամա.

այդ ո՞վ չգիտե վոր։


— Իսկ դուք վո՞ր գույնը ավելի կհավանեք, շարունակեց Սուսաննան։


֊Իմ սիրած գույնը մանիշակագույնն ե, ասաց Ալթմազովը, և ուզում եր հեռանալ։


-— Ասացե՛ք խՆդրեմ, պարահանդեսի մեջ դուք վորի՞ն միտք ունիք հրավիրելու առաջին կադրիլին, ասաց Սուսաննան, կոր կարծես թե վոչ նորա համար ե խսոսում, վոր իր հետաքրքրությունը հագեցնե, այլ իբր թե կարոտ ե նորա ձայնին, վոր նորա խոսք ու_ զրուցը փափագով լսե։


— Իհարկե , իշխսնուհուն , պատասխանեց Ալթմազոկը հորանջելով և ասես թե սաստիկ գարշելով խեղճ աղջկա անմեղ ճռվողեն: —

Իսկ յերկրո՞րդը, պնդում եր Սուսաննան։


— Կարծեմ, վոր քաղաքավարությունը պահանջում ե, պատասխանեց Ալթմազովը, քիթ ու պռունկը ծռմռելով, իբր թե մի շառ հիմար մարդու հետ ե խոսում, վոր Յեկդոկիային հրավիրեմ . ի՞նչպես եք կարծում։


— Իսկ յերրո՞րդը, չեր դադարում Սուսաննան, յերեսը գունատած։


— Յես ի՞նչ իմանամ, ինչ յերևելի տան ադջիկներ կլինեն՝ այնտեղ. իհարկե , մինին արժանի կգտնեմ հրավիրե ու։


Սուր և թունավորված դաշույնը սրտի մեջ ցցած այնքան կսկիծ չեր պաաճառիլ խեղճ աղջկան , վորքան այս ՝կծու, արհամարհական գոռոզ խոսքերը։ Իսկույն աչրերեն կաթ կաթ սկսան արտասունքը գետին թափել։


— Մի՞թե ինձ համար նաև ամենափոքր ուշադրություն թողած չեք ձեր հիշողության մեջ, պարոն Ալթմազով, ասաց աղջիկր, արդեն բոլորովին լալով. մե՜ղք ե ձեր հոգուն, մե՜ղք ե... յես ձեզ այնքան անկեղծ սիրել եյի... աստված տա, վոր մի ուրիշը տա