Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/323

Այս էջը սրբագրված է

ձեզ այն յերջանկությունը, վոր յես յեզազում եյի յերբ և իցե տալ ձեզ:

Այլևս չկարողացավ զսպել սրտի փղձուկը և թաշկինակը աչքերին բռնած՝ դուրս փախավ։


Պարահանդեսի յերեկոն, յերկու զինվորական, մինը սիրուն դեմքով և գեղեցկակազմ մարմնով գնդապետ և մյուսը ծեր գեներալ, զարդարուն, ճրագավառ դահլիճի մեջ կանգնած՝ խոսում եյին։


— Ասացե՛ք, խնդրեմ, ո՞վ ե այն որիորդը,վոր սյունի մոտ կանգնած , իշխանի դստեր՝ Յեվդոկիայի հետ խոսում ե, ասաց սիրուն գնդապետը։


— Վո՞րն ե, վո՞ն ե, հարցուց կարճատես գեներալը, աչքերի կոպերը սեղմելով։


— Ահա այն աղջիկը, վոր մանիշակագույն ժապավեններով զարդարած հարգագույն ձորձ ունի հագած գլուխը. նայե՝ արեգակին պես վառվում ե գոհարներեն, վոր կենդանի շուշանի հետ խառն, այդպիսի կախարդական գեղեցկուիթյուն են տալիս նրան։


— Հա՛ հա՛, այժմ տեսա, բայց չեմ ճանաչում:


— Շատ սիրուն աղջիկ ե. յերեսի տիպարքը իտալուհու կասեյի, բայց դորանն ավելի շնորհալի և մեղմ ե և չունի այն լիրբ գծերը, վորով պարծենում են Ապենինյան թերակղզու կանայքը և վորոնք, յեթե ինձ հարցնես, ավելի հարմարում ե հեթերայի, քան թե համեստ տանտիրոջ:Ի՜նչ խելոք նայվածք ունի այս աղջիկը, ի՜նչ սիրուն իրանք, ի՜նչ հագուստի ճաշակ, վո՜րքան գեղեցկություն բոլոր արտաքինի վրա և դորա հետ միասին վո՜րպիսի անմեղություն դեմքի: Տե՜ր աստված , տե՜ր աստված , կա՞ն խո այեպիսի բախտավոր մահկանացուներ, վորոնք այսպիսի գանձի տեր են լինում:


—Այո՛, այո՛, հոժարեցավ գեներալը, սիրուն որիորդ ե,ով գիտե, վոր իշխանի, կամ կոմսի աղջիկն ե:


— Պետք ե հնար գտնել մի կերպ հետը ծանոթանալու, ասաց սիրուն գնդապետը, թողեց գեներալին և գնաց խառնվեցավ բազմության մեջ:


Պատվելի կարդացողս, հուսամյ,արդեն հասկացավ, վոր գնդապետի գոված աղջիկը մեր ծանոթ Սուսաննան եր, վոր այժմ շրջապատած շատ յերիտասարդներով, կադրիլները, վալսերը և պոզկաները բաժանում եր, բայց շատ խնայողությամբ և ընտրությամբ։ Արդեն առաջին կադրիլի նշանը տված եր, բայց Այթմազովը դեռ ևս դամա չեր գտել:Իշխանուհուն բարոն Փ. եր հրավիրել. Յեվ