Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/324

Այս էջը սրբագրված է

դոկիան ել խոսք եր տվել յուր մորեղբոր վորդի Ս.-ի հետ պարելու, իսկ ոտար որիորդները մի անծանոթ կավալերի և այդ՝ տան ուսուցչի հետ պարել արիստոկրատիկական պարահանդեսումը... աա՛, վորպիսի՜ սարսափ...


Սուսաննան տեսավ խեղճ յերիտասարդի այդպիսի նեղ վիճակը, իսկույն թողեց իր կավալերի ձեռքը, շտապով մոտեցավ նրան և ասաց.


— Պարո՛ն Ալթմազով, դամա չունի՞ք,չե՞ք պարում։


— Վո՛չ, ասաց նա, առաջին կադրիլը, կարծեմ, պար չեմ գալ. գլուխս մի փոքր ցավում ե:


-Չեյի՞ք կամենալ արդյոք ինձ հետ պարել, ասաց Սուսաննան, իբր թե չիմանալով նորա նեղ դրությունը։


—Բայց դուք, յեթե չեմ սխալվում, արդեն հրավիրված եք, պատասխանեց Ալթմազովը, աչքերը վար խոնարհած։


— Ի՞նչ փույթ. յեթե ինձ հետ պարելը ձեզ անհաճո չե՛, ասացե՛ք միայն. կավալերիս ճամփա դնելը մի չնչին բան ե. կասեմ նորան, վոր ձեզ արդեն վաղուց խոստացել եյի, բայց մտքիցս գնացել եր. ներողություն կխնդրեմ,- պրծավ գնաց. հա՞, ուզո՞ւմ եք։


— Յեթե կկամենարք՝ համեցեք, ասաց Ալթմազովը. բայց յես վիզավի յել չունիմ, վո՞րտեղեն կգտնենք. այժմ կսկսեն պարել, ժամանակ չկա...


—Այդ ել կհոգամ, դարդ մի անիք, ասաց Սուսաննան, թռչունի պես թռավ ու գնաց։


Մի րոպեյի մեջ գնդապետ Շթուբեյին (ծեր գենարալի հետ խոսողին) տված խոսքը հետ առավ, չքմեղ բերելով յուր մոռացկոտությունը, և կոմս Դիլեոնին ձեռքերեն բռնած՝ ծանոթացրեց Ալթմազովի հետ և իրանց վիզավի կտնգնեցրեց։ Նույն րոպեյին ել յերաժիշտները նվագեցին, զույգերը տեղերեն շարժեցան. պարողների վոտքի տրոփը, կանանց կերպասե հագուստների շըփշըփոցը, զինվորականների խթանների զընգըզնգոցը տղամարդկանց խոսքը կանանց ծիծաղը միասին խառնվեցան, և այս ուրախարնությունը տևեց գոնե կես ժամ։


Բայց այդքան մարդոց մեջ ո՞վ եր ամենից բախտավորը, գիտե՞ք։ Գլուխ մի ցավացներք, չեք իմանալ։ Ամենից բախտավորն եր միամիտ և անմեղ Սուսաննան, վոր յուր սիրական Ալթմազովին ակներև խայտառակութենեն ազատելով, կարծում եր, թե յուր մեծահոգությամբ նորա սրտի մեջ մի փոքրիկ խորշիկ տիրապետել ե։ Բայց վո՜րՔան մոլորված եր նա։Բոլոր պարի ժամանակ թեկուզ մի քաղցր, մի քաղաքավարի խոսք ասեր Ալթմազովը նորան ։