Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/325

Այս էջը սրբագրված է

Բայց Սուսաննայի ի՜նչ հոգն եր,վոր նա անքաղաքավաի յեր դեպի իրան, լուռ եր նորա ամեն քնքուշ խոսքերին, խոժոռադեմ նայում եր նորա յերեխայական ուրախությանը...Քո մեղաց տերը լինիմ, յեթե նա բոլոր այդ մեծամեծների և նոցա զարդարուն կանանց բազմությունը յուր անձկալու մազի թելի հետ փոխեր: Ցերբոր պարը վերջացավ, Սուսաննան հարցրեց Ալթմազովին.


— Յերկրորդ կադրիլի համար դամա ունի՞ք։

— Կարծեմ... տեսնեմ... կարելի յե... կմկմաց Ալթմազովը։


— Յեթե ունիք, ասաց Սուսաննան, լավ, ապա թե վոչ՝ յես դարձյալ ձեզ հետ կպարեմ։


— Լավ, տեսնենք... պատասխանեց նա բռնի հորանջելով, վոր ծածկե յուր խայտառակությունը և ներքին շփոթը, յեբեսին պարզ նկարած եր։


Ալթմազովը այն փոքրիկ մարդոցմեն եր , վորք իրենց հզոր, ակներև թշամիների վրեժը հանում են անմեղ, տկար և շատ անգամ իրանց մոտիկ մարդոցմեն-իրանց ընտանիքեն, իրանց բարեկամներեն։ Փոխանակ բարկանալու, և արդար վրեժը հանելու, իշխանուհիեն , Յեվդոկիայեն և ուրիշ ծանոթ կանանցմե , նա յուր վրիժու և ատելության բոլոր թույնը աշխատում եր թափել խեղճ անմեղ աղավնյակի վրան, վոր յուր ամեն ճիգը թափում եր նորան մխիթարելու, հովանավորելու և պաշտպաներու։


Յերկրորդ, յերրորդ և չորրորդ կադրիլներուն յերբ Ալթմազովը գնաց դամա հրավիրելու և վոչ վոք չհոժարեցավ նորա հետ պար գալու և խռով խռով յեկավ տեղը նստավ, յերեք անգամ հետզհետե յեկավ մոտեցավ նորան Սուսաննան և առաջինի նման սկսավ հետը պարել, յուր զվարճ խոսակցություններովը աշխատում եր փարատել նորա թախիծը մի րոպե չեր թողնում, վոր հյուրերը նկատեյին հասարակաց արհամարհանքը դեպի նա։ Սուսաննան շատ լավ գիտեր, վոր արիստոկրատները միշտ այդ կերպ պատժում են այն մարդոց, վորոնք իրենց ստոր աստիճանեն ջանք են անում դուրս գալ և մեծատունների կարգը անցնել։


Բայց խեղճ աղջկա բոլոր ջանքը, բոլոր քաղաքավարությունը, բոլոր անմեղ ու անկեղծ սերը, բոլոր մարդավարությունը իզուր կորան։ Սուսաննան պարզ տեսավ, վոր յուր գրկածը վոչ մարդկային տաք սիրտ, այլ մի կտոր սառույց եր. հոգնեցավ, վհատեցավ ու հուսահատեցավ խեղճ աղջիկը։ Վոչ մի քաղցր խոսք չի լսեց նորա բերնեն ամբողջ յերեկոն։


Պարահանդեսը դեռևս վերջացած չեր. հանդիսականների առջև շատ պարեր, շատ զվարճություններ դեռևս կային այն գիշերը: