Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/326

Այս էջը սրբագրված է

բայց Սուսաննան արդեն կորցրել եր յուր զվարթ տրամադրությունը. գնաց նստավ մի հեռավոր խոշոր և ընկղմեցավ յուր տրտում մտքերի մեջ: Յետևե յետև շատերը մոտեցան— Սուսաննան այն հազվագյուտ արարածներեն եր, վոր նորա բացակայությունը ամեն տեղ նկատելի յեր լինում—նորան պարի հրավիրելու. բայց նա վորին՝ հոգնել եմ, ասում եր, վորին՝ գլուխս ցավում ե, վորին՝ արդեն խոսք եմ տվել, և այդպեսով գլխիցը ցանում եր նոցա. և մինչև պարահանդեսի վերջը մնաց տխուր ու տրտում:Միայն Ալթմազովը չեկավ նորա մոտ և վոչ մի քաղցր ու մխիթարական խոսք չասաց նորան, թեև ինքն եր միակ պատճառը յուր համազգի խեղճ ու փորբ աղջկա տրտմությանը ։


Ինքն Ալթմազովը նմանապես մի ուրիշ խորշում, թեև հոգվով և մարմնով առողջ բայց տխուր ու տրտում նստած, վոչ թե կարեկցություն, մինչև անգամ վոչ_ոքի հետաքրքրությունր չշարժեց ։ Ինչպես վոր կար, այնպես ել մնաց բոլոր գիշերը, հյուրերի մեջեն իրա համար նորանոր հարսնացուներ ջոկելով հազարավոր որավար հողով և միլիոնական մայր գումարով. նա արդեն պարզ տեսնում եր, վոր Յեվդոկիան ձեռքեն փախել եր։ Ի լրումն յուր թշվառության, նա հետագա տեսարանին հանդիսատես յեղավ։


Յերկու տարեց կանայք նորա մոտից անցնելիս՝ իրար հետ այսպես են խոսում.


— Ուրեմն այսորվա պարահանդեսը վոչ այլ ինչ եր, յեթե վոչ Յեվդոկիայի նշան ախոսությունը. թեև յերիտասարդ իշխան Ո* նախանձելի փեսա յե ամեն աղջկա համար, բայց ասում եյին, թե Յեվդոկիան մի հայ ուսանողի...


— Զարմանալի թեթևամիտ ես դու, քույրիկ, միթե իշխանուհին այնքան խելք չուներ, վոր փոքրիկ կրքի համար զոհ չբերեր աղջկա ապագան...


Կնանիք հեռացան, խեղճ հայ յերիտասարդի սրտի մեջ դաշույն ցցելով և զենքը վերքի մեջ թողնելով։ Կարծես իրար խոսք տվածի պես, այն գիշեր վոչ վոք նորան չի մոտեցավ, մինչև անգամ իշխանը, իշխանուհին և Յեվդոկիան. — ասես թե վոչ վոք չգիտեր նորա ներկայությունը պարահանդեսի մեջ. միայն ընթրիքին հետ, հյուրերի տուն գնալու ժամանակ, Սուսաննան մոտեցավ նորան և կարեկցաբար հարցուց. — «Պարոն Ալթմազով, ինչո՞ւ բոլոր գիշեր տրտում, մտատանջ եյիք. ինչո՞ւ ինձ չի մոտեցաք, հետս խոսել չուզեցիք. մի՞թե ինձ խոսք և զգացմունք կպակասեր ձեզ մարդապես կարեկցելու, ձեզ մխիթարելու, մի՞թե այս ոտար մարդոց ընկերությունը, վոր մեր ազգի ջահերը ամենևին ճանաչել չի ուզում, յերկու համազգի չպիտի մոտեցներ...